• Latest news

Անդամալույծ դարձած տղամարդը ուղեղի մեջ ներդրված չիպի միջոցով կիթառ է նվագել

14 ապրիլի, 2016  20:41

Օհայոյի նահանգի համալսարանի հետազոտողները (Ohio State University) անդամալույծ դարձած հիվանդի ուղեղում հատուկ չիպ են ներդրել, որն ի վիճակի է գրանցել շարժական կեղեւի նեյրոնների գործունեությունը: Ազդանշանները վերլուծվում են համակարգչի կողմից եւ փոխանցվում հատուկ ձեռնոցին, որը զինված է  մկանային կծկումների խթանման համար անհրաժեշտ 130 էլեկտրոդով: 

Յան Բուկհարտը շարժունակությունը կորցրել էր վեց տարի առաջ ավիաաղետի հետեւանքով: Այժմ նա   24 տարեկան է եւ մինչեւ վերջերս ի վիճակի չէր շարժել ձեռքերն ու ոտքերը: 

Յանը շատ է մարզվել, որպեսզի սովորի համակարգչային ծրագրի օգնությամբ կառավարել ձեռքը. նա նշում է, որ դա բավականին տանջալից գործընթաց էր: Սակայն այժմ նա ի վիճակի է իրեր վերցնել եւ դնել տեղը, մի տարայի պարունակությունը լցնել մեկ ուրիշի մեջ, վճարում կատարել բանկային քարտի միջոցով եւ նույնիսկ վիրտուալ կիթառ նվագել: Նա հաջողությամբ յուրացնում է նոր շարժումները եւ հույս ունի, որ ապագայում կկարողանա երկու ձեռքն էլ օգտագործել: 

Ալի Ռեզային (Ali Rezai) եւ իր գործընկերները հույս ունեն, որ իրենց մշակած` գլխուղեղի մեջ ներդրված չիպի օգտագործման տեխնոլոգիան միլիոնավոր կաթվածահար եղած մարդկանց կօգնի վերագտնել շարժունակությունը: 

Իմիջիայլոց, հեղինակներն ընդգծում են, որ իրենց մշակումը հեռու է կատարելությունից: Չիպի տեղադրման համար վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, իսկ միացումն ապահովվում է բազմաթիվ հաղորդալարերի միջոցով: Բացի այդ, Յանի շարժումներն առայժմ անբնական են: Նրանք հույս ունեն բարելավել  տեխնոլոգիան, չէ որ այժմ չիպն արձանագրում է շարժողական կեղեւում միլիոնավոր նեյրոններից ընդամենը մի քանի հարյուր նեյրոնի գործունեությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի