• Latest news

Երեւանում տեղի կունենա Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի II համագումարը

30 ապրիլի, 2016  12:45

Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի (ԹԵԱ) II համագումարը տեղի կունենա Երեւանում` 2016-ի մայիսի 19-20-ը, հայտնում է Ասոցիացիայի կայքը 

Համագումարը միջազգայինի կարգավիճակ ունի: Նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի գիտնականների, բժիշկների, բուժմասնագետների մասնակցությունը: Նախատեսված է մասնագետների մասնակցություն Կանադայից, ԱՄՆ-ից Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից:  

Համագումարի շրջանակում ԹԵԱ-ի միջոցառումների ընթացքում  առաջին անգամ կանցկացվի արագընթաց նստաշրջանի նոր ձեւաչափ` դասախոսների հետ ուղղակի շփման հնարավորությամբ:  Ավանդույթի համաձայն, կանցկացվեն լիագումար նիստեր, պանելային բանավեճեր, արբանյակային սիմպոզիումներ, դպրոցներ  եւ վարպետաց դասեր: 

Կոնգրեսի աշխատանքի գլխավոր ուղղություններ են ընտրվել. 

Առօրյա պրակտիկայում նոր օրալ հակամակարդիչների ընդունման այժմեական խնդրի քննարկում` նախասրտերի թելայնացմամբ հիվանդների շրջանում ուղեղի արյան շրջանառության խանգարումների հանդիպելիության աճի ֆոնին: 

Միջազգային եւ ռուսական նախագծերի ներկայացում, որոնք ուղղված են Եվրասիական մայրցամաքի երկրներում համաճարակային իրավիճակի ուսումնասիրմանը: 

Գիտականորեն հիմնավորված պրոֆիլակտիկ ծրագրերի ներկայացում` կոմորբիդայնության գնահատման, բուժման արդյունավետության, տարեց եւ ծեր անձանց տարիքային խմբի հիվանդներին հիվանդանոց տեղափոխման պատճառների եւ դրանց ելքերի մասին, ինչը թույլ կտա օպտիմալացնել ակտիվ երկարակեցության ծրագրերի կյանքի կոչումը: 

Համագումարի շրջանակում տեղի կունենան դասախոսությունների եւ վարպետաց դասերի ներկայացումներ Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի առաջատար մասնագետների կողմից: Տեղի կունենա նաեւ երիտասարդ գիտնականների I մրցույթը:

Կոնգրեսին պատվիրակների մասնակցության արդյունքում անվանական հավաստագրեր կտրամադրվեն, որտեղ նշված կլինի նրանց լսած դասախոսությունների ժամաքանակը եւ կրեդիտային միավորների համապատասխան թիվը: 

Համագումարի շրջանակում տեղի կունենա մրցույթ, որին մասնակցությունը, ներառյալ թեզիսների հրապարակումը, եթե դրանք ընդունվեն, անվճար է: 35 տարեկանից երիտասարդ բժիշկները կարող են իրենց աշխատանքը ներկայացնել նաեւ «Երիտասարդ գիտնականների» մրցույթին: Երիտասարդ գիտնականների մրցույթին մասնակցությունը հաստատվում է Մասնակցի հավաստագրով: Պարգեւատրումը տեղի կունենա 2016-ի մայիսի 20-ին:

Համագումարն ընթանում է Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի հովանու ներքո, Հայաստանի Առողջապահության Նախարարության, Լեռնային Ղարաբաղի Առողջապահության Նախարարության, ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի, Մխիթար Հերացու անվան աջակցության հիմնադրամի աջակցությամբ: 

Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Առողջապահության նախարարության կայքը հայտնում է, որ համագումարը տեղի կունենա Կառավարության ընդունելությունների տանը, հետեւյալ հասցեով. Երեւան, Մաշտոցի   47: Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգել հետեւյալ հեռախոսահամարով. (+374 10) 56-27-83:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի