• Latest news

ԱՄՆ-ում սեռական անդամի առաջին փոխպատվաստումն է իրականացվել

16 մայիսի, 2016  20:35

Թոմաս Մեննինգը Գալիֆաքսից ԱՄՆ-ում առաջին հիվանդն է դարձել, որին սեռական անդամի փոխպատվաստում է կատարվել: Փոխպատվաստումն իրականացրել են Բոստոնում Massachusetts General Hospital-ի բժիշկները:

Մեննինգի սեփական օրգանը, որը 64 տարեկան է, անդամահատվել էր ուռուցքային հիվանդության հետ կապված: 

«Ես ուզում եմ դարձյալ այնպիսին լինել, ինչպիսին առաջ էի», - ասել է Մեննինգը հարցազրույցում, որը տվել է հիվանդասենյակում: Երեք օր առաջ բժիշկները նրան առաջին անգամ թույլ են տվել վեր կենալ անկողնուց: 

Վիրաբույժ Քյորտիս Սետրուլոն, որը ղեկավարում էր վիրահատությունը կատարած մասնագետների խումբը, զգուշավոր լավատեսություն է հայտնել իր հիվանդի ապագայի վերաբերյալ: 

«Մեզ համար դա չուսումնասիրված հող է», - խոստովանել է նա:

Կանխատեսումների համաձայն, նորմալ միզազատումը կվերականգնվի մի քանի շաբաթվա ընթացքում: Սեռական գործառույթի վերականգնման համար կարող է մի քանի շաբաթից մի քանի ամիս պահանջվել: 

Հիվանդանոցում եւս մի հիվանդ է սպասում սեռական անդամի փոխպատվաստման: Նա տուժել է այրվածքներից, որը ստացել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Բժիշկների խոսքով, վիրահատությունը տեղի կունենա, հենց որ համապատասխան դոնոր հայտնվի:   

Բացի այդ, Ջոն Հոփկինսի անվան համալսարանի բժշկական դպրոցի բժիշկները պատրաստվում են սեռական օրգանի փոխպատվաստում կատարել զինվորին, որը Աֆղանստանում ծանր վնասվածք է ստացել: 

Սեռական անդամի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատությունը կատարվել էր Հարավային Աֆրիկայում`  2014-ին:

2005-ին չինացի վիրաբույժները համանման վիրահատություն էին իրականացրել, բայց հետագայում հիվանդը խնդրել էր անդամահատել  օրգանը, որովհետեւ նա եւ իր կինը հոգեբանական խնդիրների էին բախվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի