• Latest news

Բոլոր հայ զինվորներին սովորեցնում են առաջին օգնություն ցուցաբերել. մասնագետ

30 մայիսի, 2016  17:29

Երկամյա ուսումնառության ընթացքում հայ բոլոր զինվորները սովորում են առաջին օգնություն ցուցաբերել, որը կարող է փրկել նրանց կամ ծառայակիցների կյանքը:   Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է նախկին ռազմական բժիշկ, ներկայումս Արագածոտնի մարզում առողջապահության կազմակերպիչ Վարուժան Հակոբյանը:  

Նրա խոսքով, հենց գրագետ եղանակով հասցված առաջին օգնությունից է կախված, թե արդյոք ողջ կմնա վիրավոր զինվորը: Իսկ քանի որ բժիշկները եւ սանիտարական մեքենաները, որպես կանոն, անմիջապես չեն հայտնվում այնտեղ, որտեղ բժշկական օգնություն է անհրաժեշտ, կարեւոր է, որ իրենք` զինվորները կարողանան անել ամեն հնարավորը իրենց եւ իրենց վիրավոր ընկերների համար:  

Բոլոր զինվորները տարբեր հատկություններ ունեն, նշել է Վարուժան Հակոբյանը, այդ պատճառով ինչ-որ մեկն ավելի լավ է կարողանում առաջին օգնություն տրամադրել, մեկ ուրիշը` ոչ այնքան:  Սակայն բոլորին են սովորեցնում դա: Եվ բոլորին առաջին օգնության դեղարկղեր են տրամադրում, որում   լարաններ կան եւ որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են պետք գալ մարտի դաշտում: Սովորաբար, նշել է Վարուժան Հակոբյանը, զինվորներին հաջողվում է արդյունավետորեն կիրառել իրենց գիտելիքները եւ օգնություն տրամադրել իրենց կամ ուրիշներին: 

Հիշեցնենք, որ շատ վիրավոր զինվորների, որոնք այսօր Հայաստանի զինվորական հիվանդանոցներում եւ կլինիկաներում օգնություն են ստանում, առաջին օգնությունը հասցրել են հենց ծառայակիցները: Նման բան պատահել է, օրինակ, պայմանագրային ծառայող Էրիկ Մաթեւոսյանին, որը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից մեկի ընթացքում երկու ոտքի հրազենային վնասվածք է ստացել: Էրիկին օգնության է հասել անծանոթ տղան, որը կապել է նրա ձախ ոտքը, կանգնեցրել է արյունահոսությունը, նրան ցավազրկող է ներարկել (անհրաժեշտ ամեն ինչ նա, Էրիկի խոսքով, իր դեղարկղից է վերցրել), ինչից հետո նրան հասցրել է Մարտակերտ քաղաքի մոտակա հիվանդանոց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի