• Latest news

Բրիտանացին 300 դոլար է ծախսել իր ոսկե ձկնիկի վիրահատության համար

31 մայիսի, 2016  10:54

Բրիտանացի Էսթոն Քլինթոն Ռոյ Հենդսը 300 դոլար է ծախսել իր հինգ տարեկան ոսկե ձկնիկի՝ Նեմոյի վիրահատության համար, որին 5 դոլարով էր գնել: Նեմոյի ուռուցքը հեռացնելու համար, նրան ստիպված են եղել տանել կլինիկա ու գրեթե մեկ ժամով հանել ջրից, գրում է Mirror-ը:

Հենդսի խոսքով, մի պահ Նեմոյի գլխի վրա ուռուցք էր գոյացել, որը դանդաղ աճում էր ու ի վերջո գրեթե ձկնիկի չափերին էր հասել:

«Մենք լսել էինք, որ ձկներին էլ են վիրահատում, դրա համար էլ որոշեցինք դիմել Բրիսթոլի անասնաբուժական կլինիկա: Մենք միեւնույն է կորցնելու բան չունեինք»,- պատմել է բրիտանացին: Երբ բժիշկներ հաստատել են, որ պատրաստ են վիրահատել Նեմոյին, Հենդսը ձկնիկին հիվանդանոց է բերել, որը նրա տանից գրեթե 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Բժիշկները պատմել են, որ այդ բարդ բուժակարգը կատարելու համար իրենք ստիպված են եղել Նեմոյին 45 րոպեով հանել ջրից:

«Մենք անընդհատ ձկան բերանի մեջ ներարկիչով ջուր էինք լցնում, որպեսզի նա չխեղդվի: Հանկարծ վիրահատության կեսին Նեմոյի սիրտը կանգնեց, սակայն մեզ հաջողվեց նրան կյանքի վերադարձնել»,- պատմել է անասնաբույժ Սոնյա Մայլզը:

Վիրահատության ժամանակ ձկան տերը ու նրա կինը լարված սպասում էին հիվանդանոցի դռան մոտ:

«Երբ բժիշկները հայտնեցին, որ Նեմոյի հետ ամեն ինչ կարգին է, մենք երկար չէինք կարողանում ուշքի գալ երջանկությունից»,- պատմել է Հենդսը:

Հիմա Հենդսը տանն է, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Ձկից բացի բրիտանացիների ընտանիքը տանը երեք կատու է պահում, երկու շուն, թութակ ու ոզնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի