• Latest news

Թալիշում վիրավորված զինվորականի մի ականջը չի լսում

8 հունիսի, 2016  19:30

Թշնամական ականանետից արձակված արկը պայթել է քիչ հեռու այն ծածկված խրամատից, որի մոտ կանգնած էր Թելմանը: Դրա բեկորները մտել են  19-ամյա տղայի ականջը, քիթը, աչքը եւ ձեռքը: Վիրահատությունից եւ պրոցեդուրաներից հետո նա տեսնում է եւ նորմալ շնչում է քթով, բայց նրա մի ականջը չի լսում: 

Ապրիլյան պատերազմի ընթացքում 19-ամյա Թելման Մարկոսյանը վիրավորվել էր Թալիշ գյուղում: Նրա ընկերներից երեքը տուժել են նույն արկից, սակայն Թելմանին ամենից շատ է բաժին հասել: Նրան` արյունահոսելով, հասցրել են մոտակա բուժկետ, որտեղից տեղափոխել են Մատաղիս, Մարտակերտ, Ստեփանակերտ եւ ի վերջո նա հայտնվել է Երեւանում:  

Բեկորներից մեկը, պարզվել է, մտել էր ականջը եւ վնասելով լսողական ապարատը` հասել էր մինչեւ ծնոտ եւ մնացել էր այնտեղ: Այդ բեկորն այդպես էլ չեն հեռացրել. բժիշկների կարծիքով, հեռացնելու վիրահատությունը նրան ավելի կվնասեր: 

Մեկ այլ բեկոր մտել է Թելմանի քիթը, երրորդը մտել է ձախ աչքի տակ: Բեկորները հանել են, վերքերը կարել են, սակայն կոնտուզիայի պատճառով մի որոշ ժամանակ Թելմանն այդ աչքով չէր տեսնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ տեսողությունն այժմ վերականգնվել է: Նրա խոսքով, քիթը եւս կարգին է, կարելի է դրանով շնչել, իսկ արտաքինից նա գործնականում չի տուժել. վիրահատության հետքերը նույնիսկ չեն երեւում: 

Թելմանի ձեռքից բեկորը չեն հանել, նրա խոսքով, դա չի խանգարում, Թելմանն այն նույնիսկ չի զգում: 

Վերջերս` արդեն վիրավորվելուց հետո, Թելմանն ընկել է եւ ջարդել ոտքը եւ առայժմ հաշմանդամի սայլակի միջոցով է տեղաշարժվում: Սակայն ոտքը  առողջանում է, եւ նա դարձյալ կկարողանա քայլել: Ինչ վերաբերում է ականջին, գուցե Թելմանը եւս մեկ վիրահատության կարիք ունեն, բայց կլսի արդյոք դրանով, առայժմ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի