• Latest news

Երեւանում եւ Ստեփանակերտում կքննարկեն պատերազմի հետեւանքով առաջացած հոգեբանական եւ հոգեբուժական խնդիրները

8 հունիսի, 2016  22:41

Ս/թ. հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում եւ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (1988-2001թթ.), Հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ (1985-2008թթ.), Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր՝ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողովը:

Գիտաժողովի ծրագիրն ունի երկու հիմնական ուղղություն՝ մարտական գործողությունների հետեւանքով առաջացած հոգեբուժական եւ հոգեբանական փորձաքննությունների ներկա իրավիճակը, հիմնախնդիրները, հնարավոր զարգացումները եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի