• Latest news

Սպորտի ինչ տեսակներ են հակացուցված երեխաներին

2 հուլիսի, 2016  15:37

Սպորտը իհարկե օգտակար է եւ մեծերին, եւ փոքրերին, այսինքն կան սպորտի տեսակներ, որոնք վերջիններիս հակացուցված են, այդ պատճառով կարող են խանգարել դրանց նորմալ զարգացմանը կամ էլ լուրջ վնասվածքների հանգեցնել: 

Վնասվածքաբան եւ օրթոպեդ Արարատ Նազարյանը կարծում է, որ երեխայի տարիքից է կախված, թե նա սպորտի ինչ տեսակներով կարող է զբաղվել: Մասնագետի խոսքով, մինչեւ 4-5 տարեկանը հակացուցված է զբաղվել սպորտի ակտիվ եւ «վնասվածքավտանգ» տեսակներով, այդ թվում` վազքով, թեթեւ ատլետիկայով եւ ըմբշամարտով: Հարցն այն է, որ մանկական օրգանիզմն անընդհատ աճում է եւ եթե ոսկրերի աճի կռճիկային գոտիները (էպիֆիզար սկավառակները) վնասվեն, դա կարող է խանգարել նրանց նորմալ աճին եւ հանգեցնել ձեւախեղումների, հատկապես եթե մի կողմից վնասվածք լինի, իսկ մյուսից` ոչ:    Սպորտի «ծանր» տեսակները կարող են հեշտությամբ վնասել երեխաների կռճիկները եւ բացասաբար ազդել նրանց աճի վրա, հենց այդ պատճառով երեխաներին խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտի այդ տեսակներով:  

Մասնագետը նշել է, որ սպորտի բոլոր «վնասվածքային» տեսակները, հատկապես դեմքին եւ գլխին հարվածները հակացուցված են 10 տարեկանից փոքր երեխաներին: Նույնիսկ մենամարտություններով մասնագետը խորհուրդ է տալիս զբաղվել այդ տարիքից ոչ շուտ: 

3 տարեկանից սկսած` երեխաների համար սպորտի լավագույն տեսակը լողն է: Հենց լողն է երեխաների համար հրաշալի զվարճանք եւ առողջությունը պահպանելու միջոց, վստահ է օրթոպեդը:  Ավելին, լողը երեխաների համար սպորտի ամենաքիչ վտանգավոր տեսակն է, որը նաեւ նպաստում է հոդերի զարգացմանը, առանց դրանց համար ավելորդ ծանրաբեռնվածության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի