• Latest news

Երեւանում կլինիկական հետազոտությունների վերաբերյալ սեմինար է ընթանում

12 հուլիսի, 2016  19:40

Երեւանում ընթանում է «Պատճաշ կլինիկական պրակտիկայի (GCP) կլինիկական փորձարկումների փորձը եւ հեռանկարները Հայաստանում» սեմինարը, որը կազմակերպվել է պայմանագրային հետազոտական FMD K&L Europe կազմակերպության կողմից Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ: 

FMD K&L Europe-ի բիզնեսի զարգացման մասնագետ Ալլա Արիստակեսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ սեմինարի նպատակն է հայ բժիշկներին տեղեկացնել, թե ինչպես պետք է անցկացվեն կլինիկական հետազոտությունները GCP (անգլ.  Good Clinical Practice — հուսալի կլինիկական պրակտիկա) ստանդարտին համապատասխան, որն այսօր ընդունված է աշխարհի երկրների մեծամասնության կողմից, նաեւ` թե Հայաստանում նման հետազոտությունների անցկացման ինչ փորձ եւ հեռանկարներ կան: 

Ալլա Արիստակեսյանը նշել է, որ  սեմինարն ընթանում է  «Հայաստանում կենսատեխնոլոգիաների ոլորտի զարգացումը» պետական երկարաժամկետ ծրագրի շրջանակում եւ ապագայում եւս նախատեսվում է այդ թեմայով միջազգային մեծ ֆորում անցկացնել: 

Նշենք, որ սեմինարի ծրագիրը հաստատվել է Հայաստանի Առողջապահության նախարության կողմից եւ մասնակիցները շարունակական մասնագիտական զարգացման երկու կրեդիտ կստանան եւ անվանական հավաստագրեր: 

Նշենք նաեւ, որ GCP ստանդարտը գիտական հետազոտությունների էթիկական նորմերի եւ որակի միջազգային ստանդարտ է, որը հետազոտությունների  նախագծման, անցկացման, փաստաթղթավորման եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմման որոշակի կանոններ է ենթադրում, երբ հետազոտման ընթացքում որպես փորձարկվող հանդես է գալիս մարդը: 

Այդ կանոնները ձեւակերպվել են Ներդաշնակման միջազգային համաժողովի («International Conference on Harmonisation», ICH) Հելսինկյան հռչակագրում («Declaration of Helsinki»):  

GMP-ի (Պատշաճ արտադրական պրակտիկա) եւ GLP-ի (Պատշաճ լաբորատոր պրակտիկա) հետ GCP –ն կոչված է ստանդարտացնելու բնակչության բժշկական սպասարկման որոշ ասպեկտներ:  GCP-ն, GMP –ն եւ GLP-ն համարվում են ապացուցողական բժշկության «երեք կետաձկները»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի