• Latest news

Բջջային նոր հավելվածը երեխաներին կպաշտպանի այրվածքներից

20 հուլիսի, 2016  13:10

The University of Queensland, Centre for Children's Burns and Trauma Research-ի (Ավստրալիա) մասնագետները՝ iPug ընկերության հետ համատեղ հավելված են ստեղծել, որը ծնողներին կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել երեխաներին այրվածքներից եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, արդեն այրվածք են ստացել:

Նրանք որոնում էին այնպիսի միջոց, որը թույլ կտար պակասեցնել տաք ըմպելիքների առաջացրած այրվածքների քանակը երեխաների մոտ, եւ դիմել են iPug ընկերության օգնությանը: Համագործակցության արդյունքում ստեղծվեց Cool Runnings հավելվածը:

Հավելվածը խաղի միջոցով ծնողներին սովորեցնում է, թե ինչպես կանխեն երեխաների այրվածքների ստացումը, իսկ եթե երեխան, այնուամենայնիվ, իր վրա տաք ըմպելիքով գավաթ է շրջել, ինչպես առաջին օգնություն ցույց տալ եւ ինչ անել հետո:

Հեղինակներից Ժակի Բուրժեսը հայտարարել է, որ սա աշխարհում առաջին հավելվածն է, որը կոչված է վնասվածքների կանխմանը: Նրա խոսքով՝մանկական այրվածքների 20 տոկոսը տաք ըմպելիքների պատճառով է պատահում, իսկ ամենավտանգավոր տարիքը մինչեւ 2 տարեկանն է: Վերջին 20 տարում բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել այրվածքների բուժման ոլորտում, սակայն այդպիսի վնասվածքների նվազում չի նկատվում, եւ այս հավելվածը կարող է շատ օգտակար լինել շատ ու շատ ծնողների համար:

iPug ընկերության ղեկավար Սթիվ Հաֆֆը Cool Runnings մշակումն անվանել է անչափ հեռանկարային: Նա ասել է, որ եթե հավելվածը հաջողություն ունենա, ապա հնարավոր է մշակեն համանման այլ հավելվածներ կենցաղային այլ վնասվածքները կանխելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի