• Latest news

Գրիպի դեմ պատվաստումներն անարդյունավետ են ճարպակալման դեպքում

3 օգոստոսի, 2016  18:33

Գրիպի դեմ պատվաստումները չեն կարող ճարպակալում ունեցող մարդկանց համար անհրաժեշտ պաշտպանություն ապահովել, պնդում են   St Jude Children's Research Hospital-ի գիտնականները (ԱՄՆ): Նրանց խոսքով, ճարպակալումը խարխլում է օրգանիզմի բնական գործառույթները եւ դժվարացնում է վիրուսի դեմ պայքարը:  

Կենդանիների մասնակցության հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպի դեմ պատվաստումները  նիհար մկներին ավելի լավ են պաշտպանում վիրուսով վարակվելուց, բայց գրեթե չեն ազդում ճարպակալում ունեցող կրծողների վրա: Ավելորդ քաշի մեծ քանակություն ունեցող կենդանիներն ավելի խոցելի են եղել վիրուսի առջեւ, որը վարակման դեպքում ավելի խորն է ներթափանցել թոքեր եւ ավելի մեծ վնաս է հասցրել, քան ավելի սլացիկ առանձնյակներին:  

Այդ հետազոտությունը կասկածի է առնում ճարպակալմամբ հիվանդների պատվաստման արդյունավետությունը, որոնք հենց մտնում են գրիպով վարակման բարձր ռիսկի խմբի մեջ:  Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ճարպակալմամբ մարդիկ ավելի հաճախ են հայտնվում հիվանդանոցներում եւ ավելի հաճախ են մահանում գրիպի վարակի պատճառով, իսկ հիվանդությունից պաշտպանության առաջին գիծը հենց պատվաստումներն են հանդիսանում:   

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, մեր մոլորակի հասուն բնակչության 10 տոկոսը եւ մինչեւ 5 տարեկան 42 մլն երեխա ճարպակալմամբ է տառապում: Ակնկալվում է, որ այդ թվերը կաճեն:  Գիտնականներն իրենց հերթին մտավախություն ունեն, որ ապագայում աշխարհում կարող են տարածվել գրիպի ավելի վտանգավոր համաճարակներ, որից պաշտպանվելը շատ դժվար կլինի ճարպակալում ունեցող մարդկանց համար:  

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ճարպակալմամբ հիվանդները պետք է գրիպի դեմ պատվաստման ավելի նշանակալի չափաբաժիններ ստանան, իսկ   պատվաստանյութերին անհրաժեշտ է հավելել ադյուվանտ կոչվող նյութեր   (նյութերի միացություն կամ համալիր է, որն օգտագործվում է իմունային պատասխանի ուժեղացման համար), որոնք մեծացնում են մարդու իմունային հակազդեցությունը: 

Այս հետազոտության մասին հայտնում է mBio ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի