• Latest news

Մարդու մարմնում բջիջներ են հայտնաբերվել, որոնք ի վիճակի են կանգնեցնել քաղցկեղը եւ ՄԻԱՎ-ը

8 օգոստոսի, 2016  12:36

Չինացի գիտնականները մարդու մարմնում հատուկ բջիջներ են հայտնաբերել, որոնք ի վիճակի են կանգնեցնել մահացու հիվանդությունները, այդ թվում` քաղցկեղը եւ ՄԻԱՎ-ը:  Պեկինի համալսարանին կից Երրորդ ռազմական հոսպիտալի գլխավոր վիրուսաբան պրոֆեսոր Է Լիլինի հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Է Լիլինը հայտնաբերել է, որ ինչ-որ վիրուսով վարակվելու դեպքում  CD8+T բջիջները սկսում են հակավիրուսային ցիտոկին նյութն արտադրել, որը տեսականորեն ի վիճակի է ոչնչացնել վիրուսը, սակայն բջիջների արտադրած նյութի քանակը բավարար չէ:  Չինացի մասնագետի կարծիքով գլխավոր խնդիրն է ցիտոկինի հիմքի վրա արհեստականորեն հակավիրուսային նյութ արտադրել, որն ի վիճակի կլինի հաղթահարել քաղցկեղը կամ ՄԻԱՎ-ը, գրում է  «Սինհուան»:

«Հետազոտություններից մեր ստացած արդյունքները վկայում են, որ մարդու օրգանիզմն ի վիճակի է հաղթահարել քաղցկեղը եւ այլ վտանգավոր հիվանդություններ, հիմնական բարդությունն այն է, որ մենք նրան պետք է օգնենք դրանում, սակայն առայժմ չգիտենք, թե ինչպես անել դա», — լրագրողներին հայտնել է Է Լիլինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի