• Latest news

«Կոչումով բժիշկ» նախագծի 24-րդ թողարկումն անդրադառնում է Աբրահամյանների ընտանիքին

10 օգոստոսի, 2016  10:38

«Կոչումով բժիշկ» նախագիծը ներկայացնում է Երեւանի ու մարզերի բժշկական այն գերդաստաններին, որոնց բժիշկ սերունդները նպաստել են մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանը, ներդրում ունեցել եւ շարունակում են ունենալ բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության գործում: Նախագծի 24-րդ թողարկումը նվիրված է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի կյանքի, կեսդարյա մասնագիտական գործունեությանը եւ նրա բժշկական ընտանիքին: Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին, Ջավախքում, Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում: «Ծնվել եմ մի հոյակապ ալպիական երկրում՝ Ջավախքում, սովորական ընտանիքում: Բարձր դասարանի աշակերտ էի, երբ, տեսնելով, որ շրջանի բոլոր գյուղերում ոչ մի բժիշկ չկար, կային միայն բուժակներ, որոշեցի ընտրել հենց այդ մասնագիտությունը, դառնալ բժիշկ», - պատմում է Աբրահամյանը:

Բժշկական համալսարանի ասիստենտից մինչեւ ամբիոնի ղեկավար, գիտական հետազոտողից մինչեւ բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ լայն է Ռազմիկ Աբրահամյանի գիտագործնական հետաքրքրությունների շրջանակը: 1975թ. Ռազմիկ Աբրահամյանը այն ժամանակվա առողջապահության նախարար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հրամանով, այդ տարիների ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիկյանի հետ համատեղ հիմնադրել է Հանրապետական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որը հետագայում վերակազմավորվել է ծննդատան, ապա նաեւ ինստիտուտի, որտեղ մինչ օրս լույս աշխարհ է եկել մոտ 140 հազար երեխա: Մարդասիրական առաքելությունն են ընտրել նաեւ Ռազմիկ Աբրահամյանի կինն ու երեք դուստրերը: «Կոչումով բժիշկ» նախագիծը բացահայտել է նաեւ նրանց մասնագիտական ուղին: Բժշկական ընտանիքն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով: Ռազմիկ Աբրահամյանի երկու թոռնիկները եւս բժշկական կրթություն են ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի