• Latest news

Հղիության ընթացքում ճարպոտ սննդակարգը վատ է ազդում երեխայի աղիների վրա

11 օգոստոսի, 2016  17:08

Հղի կանայք, որոնց սննդակարգը ճարպոտ սննդի բարձր քանակություն է ներառում, վտանգում են իրենց դեռեւս չծնված երեխայի առողջությունը, պնդում են Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականները: Նրանք համապատասխան հետազոտություն են անցկացրել եւ պարզել են, որ այն երեխաները, ում  մայրերն աչքի չեն ընկել սննդային ժուժկալությամբ, աղիքային միկրոբիոմի վտանգավոր առանձնահատկություններ են ունենում: 

Բեյլորի Բժշկական քոլեջի աշխատակիցները հետազոտել են հարյուր հիսուն նորածին երեխայի կենսաբանական նյութը, ինչպես նաեւ  75 երեխայի, որոնց տարիքը  4-6 շաբաթ է կազմել:

Բոլոր դեպքերում այն երեխաների աղիներում, որոնց մայրերի սննդակարգում ճարպի բարձր պարունակություն է եղել, ի հայտ են բերվել Bacteroides վտանգավոր միկրոօրգանիզմներ, որոնք, ածխաջրերն օգտագործելով, նորածնին զրկում են   ճիշտ աճի համար անհրաժեշտ նյութերից: 

«Սննդակարգը, հատկապես երբ խոսում ենք հղի կանանց մասին, կենսական կարեւորություն ունի, այդ պատճառով օգտագործման համար մթերքների ընտրությանն անհրաժեշտ է առավելագույնս մանրազնին վերաբերվել` խուսափելով, մասնավորապես, ավելորդ ճարպոտ սննդից: Ճարպի փոխարեն, հղիները պետք է կենտրոնանան այնպիսի մթերքների վրա, որոնցում շատ երկաթ եւ ֆոլաթթու կա», — ասում են հետազոտության հեղինակները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի