• Latest news

Վարակները կարող են ինքնասպանություն հրահրել. հետազոտություն

15 օգոստոսի, 2016  19:55

Ինքնասպանությունը կարող է օրգանիզմի վարակման հետեւանք լինել: Հոգեբանների այդ հիպոթեզը հաստատել է 1980-ից մինչեւ 2011 թվականը հիվանդների մեծ խմբի հետազոտությունը, որն անցկացրել են Կոպենհագենի համալսարանական կլինիկայի աշխատակիցները: 

Դանիացիների աշխատանքը ցույց է տվել, որ բորբոքային գործընթացներն իրոք ազդում են դեպրեսիվ վիճակի եւ մահվան մասին մտքերի առաջացման վրա ինչպես կենդանիների մոտ, այնպես էլ` մարդկանց: Պարզվել է նաեւ, որ հիվանդությունը կարող է առավել կամ պակաս չափով ազդել տրամադրության վրա, կախված բորբոքման տեսակից եւ տեղայնացումից: 

«Վիրուսները գլխուղեղում որոշակի գործընթացներ են գործարկում, որոնք բացասական մտքեր եւ ցանկություններ են առաջացնում: Եվ որքան ավելի երկար է տեւում վարակների բուժման կուրսը, այնքան բարձր է ինքնասպանության վտանգը», - ասում են հետազոտության հեղինակները:

Հիվանդի վիճակում ֆիզիոլոգիական եւ պահվածքային այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք քաշի կորուստն է եւ հոգեկան խանգարումները, գնալով ավելի հաճախակի են տեղի ունենում ՄԻԱՎ-ի, հեպատիտի, թոքերի, մարսողական համակարգի, մաշկի եւ արյան վարակման ֆոնին:  Հետաքրքիր է, որ հղի կանայք տվյալ բացահայտման մեջ միակ բացառությունն են. նրանց օրգանիզմում վարակը ինքնասպանական հակումներ չի առաջացնում:  

Այն ժամանակահատվածում, որն ընդգրկել է հետազոտությունը, ինքնասպանության հետեւանքով  32 700 մարդ է մահացել: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք բուժական հաստատություններ են ընդունվել վարակների բուժման համար,  42 տոկոսով ավելի հաճախակի են մահացել ինքնասպանության հետեւանքով, քան այլ ախտորոշումներով հիվանդանոց տեղափոխված հիվանդները: Այսինքն դանիացի փորձագետների եզրահանգումները կարող են մատնանշել ինքնասպանական պահվածքի կենսաբանական հիմքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի