• Latest news

Տղամարդկանց համար վտանգավոր է հեռուստացույցի առաջ երկար նստելը

16 օգոստոսի, 2016  13:43

Եթե տղամարդը կանոնավոր կերպով երկար ժամանակ է անցկացնում հեռուստացույցի էկրանի առաջ, դա կարող է ազդել նրա բեղունության վրա: Այսպես, օրական 5 ժամից ավելի հեռուստացույց դիտելու դեպքում սպերմատոզոիդների քանակությունը նվազում է մեկ երրորդով, պարզել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները` հետազոտելով  1200 առողջ երիտասարդ տղամարդու:

Պարզվել է, որ հեռուստացույցի սիրահարները միջինը   37 մլն սպերմատոզոիդ ունեն մեկ միլիարդ էակուլյատի դիմաց: Գրեթե հեռուստացույց չնայող մարդկանց մոտ այդ թիվը   52 մլն է: Առաջին խմբի մոտ նվազած է նաեւ տեստոստերոնը, որն անհրաժեշտ է սերմնահեղուկի մշակման համար: Արժե նշել, որ համակարգչի դիմաց նստելը նման հետեւանք չի ունեցել: Վիճակագրության համաձայն, հեռուստահաղորդումների սիրահարների  սպերմատոզոիդները գրեթե   30 տոկոսով պակաս են, քան այն մարդկանց մոտ, որոնք քիչ շարժական կենսակերպ են վարում: 

Հնարավոր է` այդ տարբերությունը կապված է այն բանի հետ, որ նրանք, ովքեր չափազանց շատ են հեռուստացույց դիտում, ավելի հազվադեպ են կատարում բավարար քանակությամբ ֆիզիկական վարժություններ եւ հետեւում առողջ կենսակերպի:  Մինչդեռ առողջ կենսակերպի տվյալ գործոնները ծայրաստիճան կարեւոր են բեղունության պահպանման առումով: Օրինակ` շաբաթը  15 ժամ մարզումները բավարար են այն բարձրացնելու համար: 

Ավելի վաղ այլ հետազոտություններ ցույց էին տվել, որ հեռուստացույցի հանդեպ սերը մեծացնում է թոքերի թրոմբից մահվան ռիսկը: Այսպես,  հեռուստացույցի առաջ օրական երկու լրացուցիչ ժամը   թոքային էմբոլիայից մահվան հավանականությունը մեծացրել է    40 տոկոսով: Նրանց մոտ, ովքեր «արկղի» առաջ օրական  5 եւ ավելի ժամ են անցկացրել, մահվան ռիսկն ավելացել է ավելի քան երկու անգամ նրանց համեմատ, ովքեր հեռուստացույց են նայել օրական   2,5 ժամից պակաս:

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են  American Journal of Epidemiology-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի