• Latest news

Լողավազանում միզելու սովորությունը կարող է ասթմայի պատճառ դառնալ

20 օգոստոսի, 2016  11:02

Լողավազանի որոշ այցելուների՝ ջրի մեջ միզելու սովորությունը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար, պնդում են հետազոտողները: Մասնավորապես, այն հղի է ասթմայի եւ շնչուղիների այլ հիվանդությունների զարգացման վտանգով, որոնք լուրջ բուժում են պահանջում:

Ամերիկյան քիմիական միությունը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է տեղակայել, որում պատմում է լողավազնում միզելու վտանգի մասին: Ջրում բնական կարիքները հոգալը ոչ միայն զզվելի է, այլ նաեւ վնասակար: Այդ փաստը բացատրվում է այն հանգամանքով, որ լողավազանների ջուրը սառը պահելու համար քլոր է օգտագործվում, որը ռեակցիայի մեջ է մտնում մեզի հետ: Լողավազանը իդեալական սնուցող միջավայր է սալմոնելլայի եւ աղիքային ցուպիկի մանրէների համար, իսկ քլորն այլ քիմիական եւ դեզինֆեկցիոն նյութերի հետ օգտագործվում է այդ միկրոօրգազնիմների դեմ պայքարի համար:

 Երբ ինչ-որ մեկը միզում է լողավազանում, մեզը խառնվում է քլորին եւ կողմնակի երեւույթ է ստեղծում, որը լուրջ բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա: Քլորը նաեւ ռեակցիայի մեջ է մտնում կեղտի, մարդու քրտինքի եւ անգամ մարմնի քսուքների ու կոսմետիկայի հետ: Դրանց արդյունքում ծնվող ենթամարմինները գրգռում են մաշկը եւ աչքերի քոր առաջացնում:

 Լողավազանում միզելու սովորությունը կարող է հանգեցնել նաեւ ծանր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի: ԱՄՆ Purdue University համալսարանի հետազոտողները պարզել են, որ լողավազանները մեկ մարդու հաշվարկով պարունակում են 30-80 մլ մեզ: Այն տհաճ հոտը, որը մենք զգում ենք քլորից, իրականում քլորի եւ մեզի միախառնման հետեւանք է: Նման ռեակցիայի արդյունքում  ձեւավորվում է տրիքլորամին՝ այն նյութը, որը եւ լողավազանի այցելուների մոտ առողջական խնդիրներ է առաջացնում: Ահա թե ինչու է կարեւոր լողավազան մտնելուց առաջ զուգարան գնալ եւ օճառով լողանալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի