• Latest news

Վնասվածքներից մահերի կեսից հնարավոր է խուսափել ճիշտ առաջին օգնություն տրամադրելու դեպքում

8 սեպտեմբերի, 2016  14:18

Վնասվածքներից մեռած մարդկանց կեսից ավելիին հնարավոր կլիներ փրկել, եթե նրանց կողքին անհրաժեշտ պահին հայտնվեր մեկը, ով ծանոթ է առաջին բժշկական օգնության հնարքներին: Նման եզրակացության են հանգել Կարմիր Խաչի բրիտանական բաժանմունքի մասնագետները University of Manchester-ի գիտնականների հետ համատեղ հետազոտությունից հետո:

Առաջին անգամ նման հետազոտություն անցկացվել էր 22 տարի առաջ, դարձյալ Մանչեստրի համալսարանի գիտնականների ջանքերով, որոնք վերլուծել էին դատաքննիչներից ստացված տվյալները:  Այժմ աշխատանքը շարունակվել է եւ այն գլխավորել է Գովինդ Օլիվերը (Govind Oliver): Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում մարդկանց 93 տոկոսը, տեսնելով, որ ինչ-որ մեկը վնասվածք է ստացել, անմիջապես շտապօգնություն կկանչեն: Սակայն հազվադեպ է պատահում, որ մարդիկ առաջին օգնություն տրամադրեն մինչեւ բժիշկների գալը. դեպքերի կեսում շրջապատողները ոչինչ չեն անում տուժածին օգնելու համար, ընդամենը բժիշկների են սպասում: 

Բրիտանական Կարմիր Խաչին կից առաջին օգնության դասընթացների ղեկավար Ջո Մալլիգանը կարծում է, որ իհարկե լավ է, որ մարդկանց մեծամասնությունը շտապօգնություն է զանգում, բայց խնդիրն այն է, որ դա կարող է բավարար չլինել, այդ մարդիկ կարող էին իրենք առաջին օգնությունը տրամադրել առաջին կրիտիկական րոպեներին եւ դրանով փրկել տուժածի կյանքը:  

Կարմիր Խաչի մասնագետները բրիտանացիներին կոչ են արել առաջին օգնության երկու հիմնական հմտությունների ուսուցում անցնել, որոնք կարող էին փրկել վթարներից կամ անկման հետեւանքով տուժած շատ մարդկանց: 

Ջո Մալլիգանը նշել է, որ դեպքերի մեծամասնությունը` մինչեւ 59 տոկոսը, հնարավոր կլիներ կանխել տարրական միջամտությունների շնորհիվ: Օրինակ, որոշ իրավիճակներում բավարար է ընդամենը տուժածին ճիշտ դիրքով պառկեցնել` ազատելով նրա շնչառական ուղիները, որպեսզի կշեռքի նժարը թեքվի դեպի կյանքը:  Կարմիր Խաչի երկրորդ խորհուրդն է շտապ կանգնեցնել արյունահոսությունը, եթե այն չափից ավելի ուժեղ է, որպեսզի տուժածը չափից շատ արյուն չկորցնի, ինչը շատ դեպքերում ճակատագրական է լինում:  

Դրանք շատ պարզ գործողություններ են, որոնք կարող է անել գրեթե յուրաքանչյուրը եւ որոնք կարող են փրկել տուժածի կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի