• Latest news

Եվրոպայից հայտնի մասնագետները դասախոսություններով հանդես կգան Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան կոնգրեսին

22 սեպտեմբերի, 2016  15:35

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան կոնգրեսի ընթացքում Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի երեք մասնագետ դասախոսություններով հանդես կգա հայ մասնագետների համար:  Այդ մասին լրագրողներին պատմել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահի տեղակալ Ռուբեն Հովհաննիսյանը: 

Այս տարի կոնգրեսին 20 հյուր կմասնակցի Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Իսրայելից, Վրաստանից, Ռուսաստանից, Լիբանանից եւ ԱՄՆ-ից:  Նրանց թվում կլինի Ուրոլոգների ամերիկյան ասոցիացիայի նախագահ Ռիչարդ Բաբայանը, որը ժամանակ է գտել Հայաստան գալու` ծանոթանալու այստեղ ուրոլոգիայի մակարդակին եւ մասնակցելու կոնգրեսին:  Կոնգրեսին դասախոսություններով հանդես կգան նաեւ Ստեֆան Բուրջյանը  Mayo Clinic-ից եւ Ռուսաստանի գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Դմիտրի Պուշկարը:  

Հիշեցնենք, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան կոնգրեսը տեղի կունենա Երեւանում` սեպտեմբերի 23-24-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում: Կոնգրեսի սկիզբը` առավոտյան 8:30-ին:

Կոնգրեսի առաջին օրը Եվրոպական դպրոցի դասընթաց կանցկացվի եվրոպացի դասախոսների մասնակցությամբ: Երկրորդ օրը եւս մի շարք նշանակալի դասախոսություններ են նախատեսված, որ կկարդան հյուրերը ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Լիբանանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի