• Latest news

Հոկտեմբերի 10-11-ը Երեւանում տեղի կունենա սրտաբանների եվրասիական IV կոնգրեսը

4 հոկտեմբերի, 2016  20:18

Կոնգրեսն ավանդաբար կհրավիրի բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են սրտանոթային հիվանդությունների խնդիրներով. գիտնականների, գործող սրտաբանների, կարդիովիրաբույժների եւ շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների: Դա հնարավորություն կընձեռի տարբեր ուղղություններով քննարկել սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, բուժման եւ կանխարգելման խնդիրները:

Կոնգրեսի գիտական ծրագիրը նվիրված է աշխարհում սրտաբանության արդի տեսակետներին եւ ձեռքբերումներին, կանխարգելման, ախտորոշման եւ արտանոթային հիվանդությունների բուժման նոր ուղղություններին, սրտաբանության մեջ առաջավոր տեխնոլոգիաների զարգացմանն ու կիրառմանը եւ բնակչությանը սրտաբանական օգնության որակի բարձրացմանը:

Կոնգրեսի աշխատանքին զեկույցներով հանդես կգան հայտնի սրտաբան գիտնականներ, կարդիովիրաբույժներ, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, թերապեւտներ եւ կից այլ մասնագիտությունների տարբեր երկրների ներկայացուցիչներ:

Արտասահմանյան երկրների առաջատար մասնագետները դասախոսություններ կկարդան արյան շրջանառության հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ կանխարգելման հրատապ խնդիրների վերաբերյալ: Հայրենական եւ արտասահմանյան ֆիրմաների աջակցությամբ կկազմակերպվեն արբանյակային գիտաժողովներ, սեկցիոն նիստերում զեկույցներով հանդես կգան մասնագետները: Կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի ժամանակակից դեղամիջոցների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների, բժշկական նշանակության արտադրանքի եւ մասնագիտացված պարբերականների ցուցահանես: Ցուցահանդեսին կոնգրեսի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հայրենական եւ արտասահմանյան ընկերությունների վերջին ձեռքբերումներին:

Կոնգրեսի նյութերով կտպագրվի թեզիսների ժողովածու: հրապարակման համար ընդունված բոլոր հոդվածները կինդեքսավորվեն Ռուսաստանի գիտական քաղվածքների համակարգում:

Քննարկման հարցերն են. սրտաբանական օգնության ցուցաբերման կազմակերպական հարցեր, զարկերակային հիպերտոնիա, թոքային հիպերտոնիա, ինտերվենցիոն սրտաբանության հնարավորությունները, կարդիովիրաբուժություն, ռիթմի եւ անցանելիության խանգարումներ, սրտային անբավարարություն, սուր կորոնարային ախտանիշ՝ ST սեգմենտի բարձացումով եւ առանց բարձրացման, սրտի եւ անոթների հիվանդություններ, սրտաբանության վիզուալիզացիա, աթերոսկլերոզ, թրոմբոզ, կենսամարկերները սրտաբանության մեջ, էնդոկրինային հիվանդությունների դեպքում սրտի ախտահարում, սրտաբանական դեղամիջոցների կլինիկական դեղագործություն, մանկական սրտային հիվանդություններ, սրտի եւ անոթների բորբոքային հիվանդություններ, համաճարակաբանություն, առաջնային եւ երկրորդային կանխարգելում, վերականգնողականության հարցեր: Կոնֆերանսի շրջանակներում նախատեսված է ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների խորհրդակցություն:

Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են ռուսերենը եւ անգլերենը: Մասնակիցների գրանցումը կսկսվի 2016-ի հոկտեմբերի 10-ին:

Գրանցված բոլոր մասնակիցները մասնակցի թղթապանակ կստանան՝ կոնգրեսի տպագրված նյութերով (ծրագիր, մասնակցի հավաստագիր, բեյջ, թեզիսներ եւ այլն):

Կոնգրեսին մասնակցությունն անվճար է, միջոցառման մուտքն ազատ է: Հրավիրվում են բոլոր ցանկացողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի