• Latest news

Նոր մոտեցումների շնորհիվ կոտրվածքներով հիվանդներն ավելի շուտ են ոտքի կանգնում․ վնասվածքաբան

2 հոկտեմբերի, 2016  20:18

Կյանքն առանց շարժման հնարավոր չէ պատկերացնել. այս սկզբունքն է գերակայող բոլոր կոտրվածքների բուժման ժամանակ, ասում է «Աստղիկ» ԲԿ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Խորեն Պետրոսյանը: NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ բժշկության առաջընթացն այսօր թույլ է տալիս շատ արագ ոտքի կանգնեցնել կոտրվածքներով հիվանդներին` խուսափելով շարժունակության տեւական կորստից։

Ինչպես պարզաբանեց բժիշկը, ցանկացած կոտրվածքի դեպքում գործ ենք ունենում ոչ միայն ոսկրի, այլ նաեւ շրջակա փափուկ հյուսվածքների, մկանային, կապանային ապարատի վնասման հետ: Ինչպես անմիջապես կոտրվածքից հետո, այնպես էլ վերականգնողական փուլում նաեւ հանդիպում  ենք  զգացողության  եւ արյան շրջանառության տեղային խանգարումների:

Այս ամենը` առաջացած ցավը, տեղային բորբոքումը, ըստ բժշկի,  հանգեցնում է անշարժության: «Նորագույն սարքավորումներ եւ գործիքներ ձեռք բերելու, ինչպես նաեւ արտասահմանյան հայտնի կլինիկաներում մասնագետների  պարբերաբար վերապատրաստումների շնորհիվ «Աստղիկ» ԲԿ-ում հնարավոր եղավ կիրառել ոսկրերի կոտրվածքների բուժման նվազ ինվազիվ վիրահատական մեթոդներ, որոնք փոքր կտրվածքի միջոցով ապահովում են վիրահատական ծավալուն միջամտություն», – ասաց նա։

Եվրոպական արտադրության որակյալ  մետաղական կոնստրուկցիաների օգտագործումը թույլ է տալիս կրճատել վիրահատության տեւողությունը` միաժամանակ ապահովելով ոսկրաբեկորների կայուն ֆիքսացիա, ինչը իր հերթին թույլ է տալիս հիվանդին անմիջապես ոտքի կանգնեցնել եւ խուսափել այն բոլոր բարդություններից, որոնք հարուցում է երկարատեւ անշարժությունը:

Նա նշեց, որ վիրահատությունների զգալի մասը կատարվում է ոչ թե ընդհանուր անզգայացմամբ, այլ ռեգիոնար: Այս ամենը հատկապես կարեւոր է տարեց մարդկանց համար, որոնց բուժումը եւ խնամքը պահանջում են հատուկ մոտեցում եւ ուշադրություն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի