• Latest news

Կկայանա Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի հիմնադիր համագումարը

16 նոյեմբերի, 2016  16:59

Նոյեմբերի 19-ին Ծաղկաձորի Էլեգանտ հյուրանոցային համալիրում, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնողական խումբը կանցկացնի  կազմակերպության հիմնադիր համագումարը` ՀՀ տարբեր բուժհաստատությունների շուրջ 120 տարբեր մասնագիտացումներով  երիտասարդ բժիշկների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնողական խումբը։

Կազմակերպությանն անդամագրվելու հայտ են ներկայացրել 1200 երիտասարդ բժիշկներ Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից, ձեւավորվել են կազմակերպության մարզային կառույցները: Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնողական խումբն իրականացրել է առողջապահական համակարգի բարելավման եւ առողջացման առաջարկի համապարփակ փաթեթի մշակում, որն այդ օրը ցանկանում ենք ներկայացնել ՀՀ կառավարությանն ու ՀՀ առողջապահության նախարարությանը :

                                                                   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի