• Latest news

Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարը կկայանա մայիսի վերջին Բուենոս Այրեսում

10 հունվարի, 2017  16:23

Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա): Առաջին անգամ հայ բժիշկները կմեկտեղվեն Հարավային Ամերիկա մայրցամաքում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ 1976 թվականին Բեյրութում կայացած առաջին համագումարից սկսած այս կառույցն իր վրա է վերցրել կարեւոր առաքելություն` միավորելով համայն աշխարհի հայ բժշկական ներուժը, զարգացնել հայրենիքի առողջապահական համակարգը։

Համաժողովները մեկ հովանու ներքո համախմբելու նպատակով 1990թ. Մոնրեալում հիմնված Հայ բժիշկների միջազգային կոմիտեն (AMIC)`սկսած 1992թ. Փարիզի համաժողովից, լուրջ ներդրում ունեցավ համագումարների կազմակերպման գործում: Ներկայումս AMIC-ի նախագահը Ջերրի Մանուկյանն է (Քալիֆորնիա, ԱՄՆ):

Հայ բժիշկների միջազգային համագումարի կազմակերպիչները նոր մարտահրավերներին զուգընթաց նոր մոտեցումներ են որդեգրել։ Ինչպես իր ուղերձում նշում է 12-րդ համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը, նորարարական մոտեցումներով վերջին տարիների համագումարների ուղղվածությունը դարձել է ավելի շատ գիտական` ծառայելով ոչ միայն մասնագետների կատարելագործմանը, այլեւ ամբողջ աշխարհի հայկական առողջապահական համայնքի համար դառնում է ոլորտում միջազգային նորությունների, ձեռքբերումների եւ նորացված մոտեցումների տեղեկատվական հարթակ։   

Բուենոս Այրեսում կայանալիք 12-րդ համագումարի նշանաբանն է` «Առողջությունը խթանելու, ինտեգրելու եւ նորամուծության մարտահրավերներ»։

Համագումարի նախագահ, Արգենտինայում ճանաչված բժիշկ, վարակաբան, Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի «Fidec Armenia» հիմնադրամի հիմնադիր Դանիել Ստամբուլյանը աշխարհի հայ բժիշկներին եւ բուժքույրերին կոչ է անում օգտվել ընձեռված հնարավորությունից եւ այցելել Բուենոս Այրես` լրացնելու գիտելիքները, փոխանակելու փորձը եւ համատեղ քննարկելու Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանատունը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմակերպիչների եւ Արգենտինայի հայ համայնքի հետ աշխատանքներ են տարել Հայաստանի բժիշկների եւ բուժքույրերի մասնակցությունը հնարավորինս մատչելի եւ հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի