• Latest news

2016 թվականի նորածնային սկրինինգի արդյունքները Հայաստանում

25 հունվարի, 2017  17:43

Նորածնային սկրինինգ ծրագրերի շրջանակում 2016թ. ընթացքում հանրապետության  ծննդատներում իրականացված հետազոտությունների արդյունքում բնածին հիպոթիրեոզ (վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում) է հայտնաբերվել 19 երեխայի մոտ։ Այդ փոքրիկները գտնվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի հսկողության ներքո եւ ստանում անհրաժեշտ բուժում։

Ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի արդյունքում անցած տարի հայտնաբերված 7 երեխայի դիսպանսեր հսկողությունն իրականացվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանք եւս ստանում են անվճար բուժօգնություն։ Առողջապահության նախարարությունն ապահովում է նաեւ կենտրոնացված գնումներով ձեռք բերված հատուկ սննդով։

Նույն ժամանակահատվածում հայտնաբերված 4-րդ աստիճանի ծանրալսությամբ 42 երեխաները եւս դիսպանսեր հսկողության տակ են։ Նրանց տրամադրվում են լսողական սարքեր։

Բնակչության որոշակի տարիքային կամ թիրախային խմբերում մասսայաբար իրականացվող սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերվում են հիվանդություններ, որոնք դեռեւս չունեն կլինիկական արտահայտություններ, սակայն ուշ ախտորոշման դեպքում կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքով զարգացմանը, այդ թվում`  հաշմանդամության:

Հիպոթիրեոզի` վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման  վաղ ախտորոշման եւ բուժման բացակայությունը բերում է գլխուղեղի վնասման` առաջացնելով մտավոր հետամնացություն եւ ֆիզիկական զարգացման խնդիրներ։

Ֆենիլկետոնուրիան նյութափոխանակության ծանր հիվանդություն է, որի առկայության դեպքում անհնար է դառնում սննդի, մասնավորապես, մայրական կաթի յուրացումը օրգանիզմում, ինչի հետեւանքով վնասվում է գլխուղեղը` կրկին առաջացնելով մտավոր հետամնացություն եւ ֆիզիկական զարգացման լուրջ խնդիրներ: Ժառանգական նյութափոխանակային հիվանդություններն  աշխարհում բավական մեծ տարածում ունեն: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 3500-4000 երեխայից մեկը ծնվում է  նման  խնդրով:

Փաստորեն, երեխայի ծնվելուց 24-72 ժամ հետո  կրունկից վերցված արյան մի քանի կաթիլի լաբորատոր հետազոտությունը, հիվանդության հաստատման դեպքում մշտական հսկողությունն ու հետեւողական բուժումը հիմնովին փոխում է նրանց ճակատագիրը։ Այդ երեխաները դառնում են միանգամայն  առողջ, հասարակության լիիրավ անդամ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի