• Latest news

Ոսկրերի չարորակ նորագոյացություններ․Ինչպե՞ս կարելի է ճանաչել հիվանդությունը

5 փետրվարի, 2017  15:58

Շատ այլ չարորակ հիվանդությունների նման, ոսկրերի նորագոյացությունները վաղ փուլերում բավականին բարդ է ճանաչել՝ հստակ, հիվանդի համար ակնհայտ ախտանշաններ այն որպես կանոն չի ունենում, իսկ եղած ախտանշաններն էլ հեշտությամբ կարելի է չնկատել։

Ոսկրերի չարորակ նորագոյացությունների հիմնական ախտանշանների մասին պատմել է «Նաիրի» բուժկենտրոնի օնկոօրթոպեդիայի ու ոսկրային պաթոլոգիայի բաժնի ղեկավար Գալուստ Գալուստյանը։

Ոսկրացավեր առանց որեւէ լուրջ պատճառի

Ցավեր, որոնք առաջանում են վնասվածքից որոշ ժամանակ անց, այլ ոչ թե միանգամից, ու ոչ թե մարում են, այլ հակառակը՝ ուժեղանում։

Կոտրվածքներ աննշան վնասվածքներից

Ոսկրերի հետ կապակցված այս կամ այլ անհասկանալի բողոքների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։ Խնդիրն այն է, որ այդ ախտանշանները բավականին ընդհանուր են ու մարդիկ հաճախ դրանք վերագրում են այլ հիվանդությունների կամ ամենասովորական վնասվածքների։ Գալուստ Գալուստյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ առաջնային օղակի բժիշկները պատշաճ ուշադրություն դարձնեն այդ ախտանշաններին ու փոքր կասկածի դեպքում էլ հիվանդին ուղարկեն նեղ մասնագետի մոտ՝ հետագա հետազոտության։

Որքան շուտ հայտնաբերվեն ոսկրերի ուռուցքները,այդքան շատ հիվանդները ապաքինվելու հնարավորություն կունենան։ Ավելին, եթե առաջ ոսկրերի քչարորակ հիվանդություններով պացիենտներին սպասում էր անխուսափելի անդամահատում, ապա այսօր կարելի է հեռացնել միայն ոսկրի ախտահարված մասը ու այն փոխարինել հատուկ պրոթեզով։ Այսպիսով, հիվանդի ոսկրերի մեծ մասը պահպանվում է, նա չի զրկվում իր վերջույթներից ու կարող է վիրահատությունից հետո շատ արագ վերադառնալ նորմալ կյանքի։

Ո՞վ է ռիսկի խմբում ոսկրերի չարորակ նորագոյացությունների զարգացման տեսակետից

Ուռուցքների շատ այլ տարատեսակների դեպքում կարելի է հեշտությամբ առանձնացնել ռիսկի խմբերը ( օրինած ծխողների մոտ բարձր է թոքերի, կոկորդի, բերանի խոռոչի, միզապարկի քաղցկեղի զարգացման վտանգը) սակայն ոսկրերի ու հոդերի ուռուցքների դեպքում նման ռիսկի խմբեր չկան։ Այս խնդրին կարող են բախվել թե երիտասարդները, թե տարեցները, ընդ որում ոսկրերում կարող են լինել թե առաջնային ուռուցքներ, թե մետաստազներ։

Ոսկրերի առաջնային ուռուցքները հիմնականում հանդիպում են երիտասարդների շրջանում, իսկ ավելի տարեցների մոտ սովորաբար այլ օրգաններից են ուռուցքների մետաստազները ոսկրերին հասնում։ Դեպի ոսկրեր մետաստազներ են հաճախ ունենում կրծքագեղձի ու վահանաձեւ գեղձի, երիկամների ու թոքերի քաղցկեղը։ Նման ուռուցքներով հիվանդներին խորհուրդ է տրվում շատ ուշադիր լինել ու պարբերաբար հետազոտել ոսկրերը մետաստազներ հայտնաբերելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ինչպե՞ս է քնի պակասն ազդում արտաքինի վրա Արեցոլոյի խոսքով՝ քնի պակասի առաջին նախանշանները կապտուկներն ու աչքերի տակ պարկերն են, որոնք առաջանում են, երբ քնի պակասի հետեւանքով չորացած մաշկը պահում է ջուրը խոնավեցում ապահովելու համար․․․
  • Ի՞նչ կարելի է ուտել քնից առաջ՝ վնաս չհասցնելով առողջությանը Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաեւ ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ․․․
  • Ինչ տեղի կունենա սրտի հետ՝ հաճախ էներգետիկներ խմելու դեպքում Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը եւ բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման եւ սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում․․․
  • Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին Լեզվի կարմրությունը եւս մեկ ախտանիշ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Լեզուն կարող է կարմրել սթրեսի կամ այնպիսի տարրերի պակասի պատճառով, ինչպիսիք են ֆոլաթթուն, վիտամին B12-ը․․․
  • Ինչ դիրքերով է վտանգավոր քնել Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի․․․
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ