• Latest news

Դասընթացներ՝ էլ.առողջապահության համակարգը գործարկողների համար

7 փետրվարի, 2017  18:35

Պետական պատվերի շրջանակում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն անխափան ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը  պետական պատվերով բժշկական ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների համապատասխան մասնագետների համար 2016թ. դեկտեմբերի 10-ից կազմակերպում է հատուկ դասընթացներ։

Նրանց ծանոթացնում են էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակին եւ ակնկալվող արդյունքներին, ներկայացվում են առանձնահատկություններն ու առավելությունները գործող համակարգի նկատմամբ։ Համակարգում գրանցումներ կատարող մասնագետները տեղեկացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում պետական պատվերով ծառայությունների գրանցումների եւ հաշվետվությունների լրացման կարգի մասին, բնակչության պետական ռեգիստրին պացիենտների վերաբերյալ հարցումների իրականացմանը, ՀՀ-ում գրանցված դեղերի ռեգիստրից դեղերի ընտրման գործընթացին եւ այլ նորություններին, որոնք կհեշտացնեն նրանց ամենօրյա աշխատանքը։

Բացի այդ, նախարարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նրանք կարողանան հմտություններ ձեռք բերել նաեւ տեսանյութերի միջոցով։ Այդ նպատակով պատրաստված ուսումնական տեսանյութերը  տեղադրվել են նախարարության պաշտոնական կայքում,ինչպես նաեւ youtube-ում բացված ehealthArmenia էջում։

Դասընթացներին արդեն մասնակցել են Երեւանի եւ մարզերի շուրջ 270 բժշկական հաստատությունների մասնագետներ։ Փետրվարի վերջին կավարտվի դասընթացների առաջին փուլը։

Դասընթացների հաջորդ փուլը նախատեսված է կազմակերպել հանրապետության բոլոր բժշկական հաստատությունների եւ դեղատների մասնագետների համար։ Բացի սպասարկող անձնակազմից, որոնք կզբաղվեն այցելությունների գրանցումներով եւ հերթագրումներով, դասընթացների հիմնական շեշտը դրվելու է բժշկական անձնակազմի ուսուցման վրա։ Բժիշկները եւս կծանոթանան էլեկտրոնային առողջապահական համակարգին, կտեղեկանան, թե ինչպես պետք է գրանցեն շահառուի գանգատները, ախտորոշումները, բժշկական ցուցումները, ինչպես նաեւ քաղաքացու առողջությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։

Դասընթացների ժամանակացույցն` այստեղ:

Առաջիկա դասընթացներին մասնակցելու համար բժշկական հաստատությունները կարող են գրանցվել` զանգահարելով 011-20-20-33 հեռախոսահամարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի