• Latest news

Ո՞ր մարդիկ են առավել հաճախ բախվում կոտրվածքների

8 փետրվարի, 2017  17:53

Ոսկորների կոտրվածք կարող է ստանալ ցանկացած մարդ, սակայն ոմանք ռիսկային գոտում են։ Նրանց մոտ կոտրվածքներ ավելի հաճախ են լինում եւ երբեմն՝ թվում է, թե աննշան վնասվածքներից։ Այն մասին, թե որ մարդիկ են առավել հաճախ բախվում կոտրվածքների, լրագրողներին ասել է վնասվածքաբան Հրանտ Աշչյանը։

1. Օսթեոպորոզով հիվանդներ

Օսթեոպորոզը հենաշարժական ապարատի հիվանդություն է, որը խոցում է մարդու բոլոր ոսկորները։ Օսթեոպորոզի դեպքում ոսկրային հյուսվածքի զանգվածը պակասում է, ինչի պատճառով ոսկորների կարծրությունը պակասում է, եւ դրանք սկսում են կոտրվել թեթեւ հարվածներից։ Հենց այդ պատճառով նման հիվանդները հաճախ են բախվում կոտրվածքների։

Օսթեոպորոզը հաճախ առաջանում է կանանց մոտ դաշտանադադարից հետո հորմոնալ փոփոխությունների պատճառով։

Ոսկորների ամրությունը կարելի է չափել հատուկ սարքի՝ դենսիտոմետրի միջոցով։ Հայաստանում կան մոտ տասնյակ դենսիտոմետրեր, որոնց մի մասը Երեւանի հիվանդանոցներում է, մյուս մասը՝ մարզերում։

2. Երկար ժամանակ հորմոնալ թերապիա ընդունած հիվանդներ

Որոշ դեղեր, որոնք ընդունում են հորմոնալ թերապիայի ժամանակ, բացասաբար են անդրադառնում ոսկորների առողջության վրա։ Նման դեղերից է դեքսամետազոնը, որի երկարաժամկետ օգտագործումը կողմնակի կերպով անդրադառնում է կոտրվածքների վրա։

3. Անառողջ ապրելակերպ վարող մարդիկ

Քիչ շարժվող մարդիկ, որոնք սպորտով չեն զբաղվում, նույնպես կոտրվածքներ ստանալու ռիսկին են ենթարկվում, քանի որ նրանց ոսկորները եւ մկանները թույլ են։ Ծխախոտի ծուխը նույնպես ոսկորների առողջության վրա կործանիչ ազդեցություն է ունենում, այդ պատճառով համարվում է, որ ծխող մարդիկ ավելի շատ են հակված կոտրվածքներ ստանալու, նրանց մոտ վերականգնողական գործընթացը նույնպես դանդաղ է ընթանում։ 

Եվ ընդհակառակը, մասնագետը նշեց, որ առողջ ապրելակերպ վարող մարդիկ, որոնք սպորտով են զբաղվում եւ ամուր մկաններ ունեն, հազվադեպ են բախվում կոտրվածքների։ Զարգացած մկանները հատկապես լավ են պաշտպանում ոսկորները վնասվածքներից։ Բացի այդ, մանկությունից սպորտով զբաղվելը ամրացնում է ոսկորները եւ նպաստում կալցիումի լավ յուրացմանը։

Բացի այդ, ոսկորների ամրացմանը նպաստում է ճիշտ սննդակարգը, որը, սակայն, պետք է պահպանել մանկությունից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի