• Latest news

Խաշն օգտակա՞ր է կոտրվածքների ժամանակ

8 փետրվարի, 2017  21:18

Հայերից շատերը վստահ են, որ խաշն օգտակար է ոսկրերի համար եւ կարող է օգնել կոտրվածքների ժամանակ։ Իսկ այդպե՞ս է արդյոք իրականում։ Այս հարցը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով, թե որքան շատ են այս ձմեռ Հայաստանում գրանցվել կոտրվածքներ եւ վնասվածքներ։ Վնասվածքաբան Հրանտ Աշչյանը նշում է, որ խաշի օգտակարությունը, ցավոք, կոտրվածքների դեպքում առասպել է։ Այդ ուտեստը ոչ մի կերպ չի կարող օգնել կոտրվածք ունեցող հիվանդներին։

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը նշում է, որ խաշի առումով ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:  Խաշը եփվում է ոսկրերից, այդ պատճառով ապուրը հիմնականում կազմված է լինում այսպես կոչված ոսկրային նյութից (կոլագենից), որը ստացվում է ոսկրերը եռացնելու արդյունքում:  Հենց կոլագենի առկայությամբ է բացատրվում այն, որ սառելով` խաշը ժելեի է նմանվում:

Ինչպես բացատրում է մասնագետը, իրականում այդ ոսկրային նյութը` կոլագենը, օրգանիզմի կողմից չի յուրացվում, որովհետեւ մարդը (ի տարբերություն ոսկրեր ուտող կենդանիների) ուղղակի չունի այնպիսի ֆերմենտներ, որոնք կարողանային յուրացնել այն: Քանի որ խաշը գրեթե չի յուրացվում օրգանիզմի կողմից, այն չի կարող ազդել ոսկրերի վիճակի եւ կոտրվածքից հետո դրանց ռեգեներացիայի վրա։

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ խաշի օգտակարության մասին առասպելը ծագել է հին ժամանակներում, երբ մարդիկ մտածում էին, որ, օրինակ, խոզի լյարդն օգտակար է մարդու լյարդի համար, ուղեղը՝ ուղեղի, ոսկրասուպը՝ ոսկորների եւ այլն։ Սակայն իրականում ոսկրերի ձեւավորումը բոլորովին այլ մեխանիզմով է տեղի ունենում, որի վրա խաշը ոչ մի կերպ չի կարող ազդել։

Իսկ ո՞ր մթերքներն են իրականում օգտակար ոսկրերի համար եւ կարող են օգնել վնասվածքների դեպքում։ Վնասվածքաբան Հրանտ Աշչյանի խոսքով՝ ոսկրային  հյուսվածքի ձեւավորման գործում մեծ դեր է խաղում կալցիումը։ Մարդու սննդակարգը պետք է հարուստ լինի հենց կալցիումով եւ վիտամին Դ 3–ով։ Դրանք նպաստում են կոտրվածքներից հետո ոսկրերի արագ լավացմանը։ Հենց այդ պատճառով խաշի փոխարեն խորհուրդ են տալիս ուտել կալցիում պարունակող մթերքներ, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե բժիշկը նշանակում է, նաեւ հավելումներ ընդունել։

Իսկ եթե առողջ եւ ամուր ոսկրեր եք ուզում ունենալ,  անհրաժեշտ է կալցիումով հարուստ շատ սննդամթերք ուտել։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական երեք չափաբաժին կալցիում պարունակող մթերք ուտել: Մեկ չափաբաժինը 1 բաժակ կաթն է, 1 բաժակ մածունը կամ 30-50 գրամ պանիրը: Այսինքն՝ կալցիումի նման քանակություն ստանալու համար պետք է օրական 3 բաժին կաթ օգտագործել, 3 բաժակ մածուն կամ էլ   90-150 գրամ պանիր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի