• Latest news

Հայաստանի ամերիկյան համալսարանն ու Հարվարդի բժշկական դպրոցը մշակում են շտիֆտներ օստեոսինթեզի համար (ֆոտո)

18 փետրվարի, 2017  18:17

Կարեւոր գիտական նորարարությունները, ինչպիսիք են ազդրոսկրի տամբիոնային կոտրվածքների օստեոսինթեզի համար ինտրամեդուլյար շտիֆտների մշակումը, կարող են զարկ տալ բժշկության զարգացմանը ու լուծել տարածաշրջանային շուկայում վաղուց հասունացած մի շարք հարցեր։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ են հայտնել IESM ծրագրի ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) CAD/CAM լաբորատորիայի վարիչ Սարգիս Զեյթունյանը ու AUA –ի Ինֆորմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Լեւոն Ստեփանյանը։

Բանն այն է, որ «Օստեոսինթեզի համար ինտրամեդուլյար կարճ շտիֆտների փորձարարական մոդելի պատրաստում եւ թեստավորում» նախագիծը դարձել է Հարվարդի բժշկական դպրոցի (MS)  ու Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) համատեղ աշխատանքի շարունակությունը։ Այդ մտահղացման հեղինակը բիոինժեներ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանն է՝ համալսարանական օրթոպեդիկ լաբորատորիայի վարիչը։ Նախագծի նպատակն է ստեղծել ազդրոսկրի տամբիոնային կոտրվածքների օստեոսինթեզի համար ինտրամեդուլյար շտիֆտի պարզեցված մոդել, որը հասանելի կլինի լոկալ սպառողին ու տարածում կստանա տարածաշրջանային շուկայում։ Այս իմպլանտատի կիրառումը նվազեցնում է ինֆեկցիայի վտանգը, թույլ է տալիս նվազեցնել վիրահատության ու կենսաբանական վերականգնման տեւողությունը։

Ազդրի վերին մասի կոտրվածքները հաճախ են հանդիպում տարեց մարդկանց մոտ։ Միակ բուժումը շատ թանկարժեք վիրահատությունն է, որի արժեքը ԱՄՆ-ում գերազանցում է 6000 դոլարը։ Սակայն մշակված մոդելը կարող է արմատապես փոխել իրավիճակը Հայաստանում։ Լեւոն Ստեփանյանի խոսքով, միայն մեկ շտիֆտի արժեքը հասնում է 1500 դոլարի։ Բայց դրա համար մի քանի պատճառ կա։ Թանկարժեք սարքավորումները, արտոնագրման մեծ ծախսերը, պատենտի ստացումը, բայց ամենակարեւորը ՝ տարբեր չափերի իմպլանտատներ արտադրելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն բազմազգ երկիր է, այստեղ բնակվում են խոշորամարմին աֆրոամերիկացիներ եւ մանրոսկր չինացիներ, եւ 15 մշակվող չափերից 3 առավել օպտիմալը հոգում են բնակչության 70 տոկոսի կարիքները։ Տարբեր ձեւերը պահանջում են արտադրական լրացուցիչ ծախսեր։ Իսկ Հայաստանի դեպքում այդ նույն 3 տեսակի չափերը կարող են ծառայել բնակչության շատ ավելի մեծ տոկոսին։

Բայց այստեղ էլ այլ հարցեր են առաջանում։ Նախ, որքանո՞վ այդ ապրանքը պահանջված կլինի Հայաստանում։ Երկրորդ, մեր շուկան չափից փոքր է արտադրություն սկսելու համար։ Նպատակահարմար կլիներ մտածել արտադրանքը տարածաշրջանային մակարդակ դուրս բերելու մասին, նշում է Սարգիս Զեյթունյանը։ Մինչդեռ «Նաիրի» բուժկենտրոնի, Միքայելյան իսնտիտուտի, Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկները, որոնց հետ շփվել են մշակողները՝ բոլորը միաձայն խոսում են այդ իմպլանտատի կարեւորության ու անհրաժեշտության մասին։

Փորձարարական մոդելները պատրաստված են տիտանից, որը շատ քմահաճ մետաղ է։ Շատերն են հրաժարվել սկսել դրա մշակումը։ Օգնության են եկել Սարգիսի գործընկերները «Յունիոն» ԲԲԸ-ից (ոչ ոգելից ըմպելիքների արտադրող) ու Վանաձորում գտնվող Տեխնոլոգիական կենտրոնից։

Նմուշները պատրաստ էին հենց Լեւոն Ստեփանյանի՝ Հարվարդի դպրոց մեկնելու նախօրեին։ Նա դրական արձագանքներ է ստացել ինժեներական նախագծման ու առաջարկվող լուծման մասին։ Հետո այդ մոդելները փոխանցվել են Նազարյանի լաբորատորիա ՝ Beth Israel Deaconess Medical Center, մեխանիկական թեստավորման ու անալիզի համար։

Ընդամենը ներկայացվել է 8 նմուշ ու գործիքների մեկ հավաքածու, որոնք անհրաժեշտ են վիրահատություն անցկացնելու համար։ Բուժակարգը առավելագույնը 45 րոպե է տեւելու։

Ծրագրված են ամրության ու կայունության փորձարկումների եւս երկու լրացուցիչ փուլեր՝ համակարգչային սիմուլյացիայի օգնությամբ։ Կարեւոր է, որ իմպլանտը ամբոջղովին համապատասխանի АSTM ստանդարտներին ու դիմանա 250 000 ցիկլ ծանրաբեռնվածությանը։ Վերջին ցուցանիշը հաշվի է առնում, թե օրական ինչքան է մարդը քայլում, ինչ ճնշում է գործադրվելու մեկ ոտքի վրա կոտրվածքի ժամանակ, հետվիրահատական վերականգնման ժամանակաշրջանը, որը սովորաբար 10-12 շաբաթ է տեւում։ Իմպլանտը պետք է դիմանա այդ ճնշումին, քանի դեռ ոսկորը չի սերտաճել։ Այս փորձարկումը շատ թանկարժեք հաճույք է ու որոշ ժամանակ է պահանջում։

Եվ Սարգիս Զեյթունյանը, եւ Լեւոն Ստեփանյանը գնահատում են Հարվարդի դպրոցի ու մասնավորապես Արա Նազարյանի կողմից ցուցաբերված աջակցությունը նախագծի իրականացմանը, թե գիտական, թե ֆինանսական առումներով։ Բացի դրանից երկրորդ տարին է հաջորդաբար նախագիծը փոքր դրամաշնորհներ է ստանում Հայաստանի ամերիկյան համալսարանից, չէ՞ որ նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել արտադրանք, որը հասանելի է տեղի հաճախորդների համար ու պահանջված՝ տարածաշրջանային շուկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի