• Latest news

Վիրաբույժները կարել են կնոջ 11 ամիս առաջ ճանապարհային պատահարի հետեւանքով կտրված թեւը

25 մարտի, 2017  17:11

Ամերիկացի վիրաբույժներն աննախադեպ վիրահատության ընթացքում կարել են հիվանդի թեւը, որը ճանապարհային պատահարի հետեւանքով կտրվել էր 11 ամիս առաջ:

Աշխարհի հիվանդանոցների մեծ մասում վիրաբույժները հաջողությամբ կարում են դժբախտ պատահարների հետեւանքով կտրված վերջույթները կամ մատները, եթե դրանք լավ վիճակում են պահպանվել: Սակայն վիրահատության հաջողության ամենակարեւոր գործոնը դրա հրատապությունն է՝ մարդը որքան վաղ հայտնվի վիրահատական սեղանին, այնքան մեծ է հավանականությունը, որ վերջույթում արյան շրջանառությունը կվերականգնվի: Ցանկացած հապաղում ձեռքում կամ ոտքում հյուսվածքների անդառնալի մեռուկացում է առաջացնում, որը արյան շրջանառության բացակայության հետեւանք է:

Տեխասից Քեսլի Վորդը դեռեւս 2016 թվականի ապրիլին աշխատանքից տուն վերադառնալիս վթարի էր ենթարկվել: Բացի այն, որ կնոջ թեւը արմունկից վերեւ կտրվել էր (նման դեպքերում հազվադեպ է հաջողվում վերջույթները կարել), միջամտությունը կատարվել է ամբողջ 11 ամսվա ընթացքում:

Վնասվածքը ստանալու եւ վիրահատության կատարումն ավարտելու միջեւ նման երկար ժամանակահատված է անհրաժեշտ եղել ձեւախեղված վերջույթը վերականգնելու համար՝ միաձուլելով կոտրված ոսկորները եւ ոտքից վերցրած մաշկը հավաքելով, նաեւ բազմաթիվ այլ եզակի միջամտություններ կատարելու համար: Արյունատար անոթների անմիջական միացումը կատարվել է անմիջապես, երբ կնոջը հիվանդանոց են տեղափոխել, սակայն թեւը կարելու պրոցեսը մի քանի ամիս է տեւել եւ մեծ ջանքեր է պահանջել: Քելսիի թեւը 100 տոկոսով չի գործի, նա  կարող է 80 տոկոսի հույս ունենալ, որը նույնիսկ այնքան էլ վատ չէ:

Բժիշկների խոսքով՝ Քելսին միջամտություններից հետո վերականգնվում է, որի ընթացքը նորմալ է: Նա իր նախկինում կտրված ձեռքով արդեն մթերքներ է գնում եւ նույնիսկ ֆիզիկական վարժություններ է անում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի