• Latest news

«Դու մենակ չես» բարեգործական համերգ՝ դրամահավաք կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց համար

28 մարտի, 2017  14:20

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մարտի 30-ին, ժամը 19.00-ին տեղի կունենա «Դու մենակ չես» բարեգործական համերգը, որի հասույթը կտրամադրվի Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչուհիների բուժման համար, որոնք հիվանդ են կրծքագեղձի քաղցկեղով: Մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Europa Donna Armenia բարեգործական կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սա ավանդական միջոցառում է, որը կազմակերպությունն անցկացնում է ամեն տարի: Համերգի ընթացքում հաշվետվություն կներկայացվի, թե ինչպես են ծախսվել 2016 թվականի համերգի ժամանակ հավաքված միջոցները:

Համերգին ելույթ կունենան Արամ MP3-ն, Արսեն Սաֆարյանը եւ այլ հայտնի կատարողներ, համերգը կվարեն Լուսինե Բադալյանը եւ Արմեն Հայրապետյանը:

Նվարդ Քոչարյանը տեղեկացրեց, որ տվյալ միջոցառման նպատակը ոչ միայն բուժման համար միջոցների հավաքումն է, այլ նաեւ եւս մեկ անգամ այս խնդրի վրա ուշադրության գրավումը՝ ընդգծելով կանխարգելիչ հետազոտությունների եւ վաղ ախտորոշման կարեւորությունը: Այս թեմային է նվիրված ոչ մեծ տեսաֆիլմ, որը նույնպես կցուցադրվի համերգի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի