• Latest news

Քաղցկեղը Վերապրածների Կոնգրեսին Երեւանում կմասնակցի Հորդանանի Արքայադուստր Դինան

27 ապրիլի, 2017  10:51

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիան ապրիլի 28-ին հրավիրում են ձեզ մասնակցելու քաղցկեղը վերապրածների կոնգրեսին, որը տեղի կունենա ԵՊԲՀ նիստերի դահլիճում:

Կոնգրեսին հատուկ ելույթով հանդես կգա Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ Նորին Մեծություն Հորդանանի Արքայադուստր Դինան:

ԿՈՆԳՐԵՍԻ ԾՐԱԳԻՐ

09:00 – 09:15

Ողջույնի խոսք

Արմեն Մուրադյան, բ.գ.դ.. պրոֆեսոր

ԵՊԲՀ ռեկտոր, Կոնգրեսի Նախագահ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

09:15 – 09:45 Հատուկ ելույթ

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴ

HRH PRINCESS DINA MIRAD OF JORDAN

Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նորընտիր Նախագահ, Հարվարդի Համալսարանի Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման եւ բուժման հասանելիության աշխատանքային խմբի պատվավոր նախագահ

1-ԻՆ ՍԵՍԻԱ - ԻՆՉ Է ՔԱՂՑԿԵՂԸ՝ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Նախագահող՝

Լիանա Սաֆարյան - ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի ուռուցքաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ

09:45 – 10:00 Երբ իմ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ

Էդգար Գյանջումյան, հայտնի երգահան, լեյկեմիա վերապրած

10:00 – 10:15 Կյանքը քաղցկեղից հետո

Վարդուհի Սարգսյան, Հոջկինի լիմֆոմա վերապրած

10:15 – 10:30 Իմ երեխան վերապրել է քաղցկեղը

Անահիտ Բարսեղյան, քաղցկեղը վերապրածի մայր, Առողջության Կամուրջ բարեգործական հիմնադրամի նախագահ

10:30 – 10:45 Քաղցկեղի իմ ուղին

Մանիկ Տեր-Գրիգորյան, քաղցկեղով պացիենտ

10:45 – 11:00 Քննարկում

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ եւ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11:00 – 11:15 ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

2-ՐԴ ՍԵՍԻԱ - ՔԱՂՑԿԵՂԸ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Նախագահող՝

Լուսինե Բադալյան – Հեռուստա- եւ ռադիոհաղորդավար, Ֆոնդ 100 Բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ

11:15 – 11:30 Լինել մանկական ուռուցքաբան

Գեւորգ Թամամյան, բ.գ.թ., գ.մ., ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի մանկական ուռուցքաբան-արյունաբան եւ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Գերմանիայի Ուլմի Համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս, Մանկական Ուռուցքաբանության Միջազգային Միության Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի նորընտիր համանախագահ

11:30 – 11:45 Քաղցկեղով հիվանդների հոգե-սոցիալ խնդիրները

Եվա Ասիրբաբայան, ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի եւ Սիթի օֆ Սմայլ Բարեգործական հիմնադրամի հոգե-սոցիալ մասնագետ, Հոգե-ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր

11:45 – 12:00 Քաղցկեղի բուժումը եւ սնունդը

Լիդիա Այվազյան, սննդաբան

12:00 – 13:00 ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

13:00 – 13:30 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴԻ ՀԵՏ

3-ՐԴ ՍԵՍԻԱ - ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Համանախագահներ՝

Միհրան Նազարեթյան – բ.գ.դ., Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարար 1990-1991թթ.

Մարինե Հովհաննիսյան – բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊԲՀ Հանրային Առողջության ֆակուլտետի դեկան

13:30 – 13:50 Զարգացնել ուռուցքաբանությունը սահմանափակ ռեսուրսներով

Դինեշ Փենդհարքար, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության Միության փոխնախագահ, Հնդկաստանի Կլինիկական Ուռուցքաբանության եւ Մանկական Ուռուցքաբանության Միության նախկին նախագահ, Ասիայի Ուռուցքաբանության Ինստիտուտի ուռուցքաբան, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Մումբայ, Հնդկաստան

13:50 – 14:10 Cancer.am – ամեն ինչ քաղցկեղի մասին

Դավիթ Զոհրաբյան, ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան, Ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ, Եվրոպայի Ուռուցքաբանության Միության ներկայացուցիչը Հայաստանում

14:10 – 14:30 Քննարկում

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ - ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ, ՕԳՆԵՄ, ՖՈՆԴ 100, ԵՎՐՈՊԱ-ԴՈՆՆԱ, ՀԵՆԱՐԱՆ

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի