• Latest news

Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային

30 մայիսի, 2017  10:22

Հայկական ակնաբուժության նախագծի 25-ամյակի շրջանակներում ս.թ. հուլիսի 24-ից 26-ը Երեւանում (Անի պլազա հյուրանոց, հասցե՝ ք. Երեւան, Սայաթ-Նովայի պող. 19) տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովին կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից: Ելույթներով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցների եւ համալսարանների՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի, Ջուլիես Սթեինի աչքի ինստիտուտի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի, Իրվինում Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրենց փորձը եւ զարգացման միտումները:

Միջազգային համաժողովի կազմակերպիչը՝ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), համապարփակ ծրագիր է պատրաստել ընդհանուր ակնաբույժների, մանկական ակնաբույժների (հետաքրքրված անհասության ռետինոպաթիայով), նեոնատոլոգների եւ նեոնատալ բուժքույրերի, ինչպես նաեւ առողջապահական համակարգի քաղաքականություն մշակողների համար՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Գրեյթ Օրմոնդ Սթրիթ մանկական հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա), Մուրֆիլդի աչքի հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա), «Աչքի սամարացիներ ինթերնեշնլ»-ի (Eye Samaritans International) (ԱՄՆ), ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի եւ Ակնաբույժների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ:

Համաժողովը՝ բաղկացած լիագումար եւ համաժամանակյա թեմատիկ նիստերից, տարբեր ոլորտներում գիտելիքի եւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ կլինի:

Լիագումար նիստերի ելույթները նվիրված կլինեն ակնաբուժության գլոբալ մարտահրավերներին եւ խնդիրներին, կներկայացվեն Հայկական ակնաբուժության նախագծի եւ գործընկերների կատարած աշխատանքը 25 տարիների ընթացքում, ինչպես նաեւ կանդրադառնան հեռաբժշկությանը եւ դրա ընձեռած եզակի հնարավորություններին:

Լիագումար նիստերին անդրադարձ կկատարվի նաեւ ցանցաթաղանթին, գլաուկոմային, կատարակտ-կերատոպլաստիկային, նյարդա-ակնաբուժությանը եւ օրբիտալ վիրահատություններին, մանկական ակնաբուժությանը եւ ռեֆրակտիվ վիրահատություններին, կներկայացվի վերոնշյալ ոլորտներում միջազգային փորձը, ինչին կհետեւեն քննարկումները եւ հարցուպատասխանը:

Անհասության ռետինոպաթիային (ԱՌ) նվիրված թեմատիկ նիստին անդրադարձ կկատարվի աշխարհում ԱՌ հիվանդությանը, զարգացած եւ զարգացող երկրներում ԱՌ տարբերություններին եւ կքննարկվեն ԱՌ կանխարգելման եւ բուժման հարցեր: Իսկ նեոնատոլոգների եւ նեոնատալ բուժքույրերի համար նախատեսված թեմատիկ նիստին ուշադրության կարժանանան թթվածնի կիրառման, սեպտիկ շոկի եւ զարկերակային հիպոտենզիայի, փոխադրման, նյութափոխանակային խանգարումների եւ բուժքույրերի առցանց դասընթացի հարցերը:  

Համաժողովի երրորդ օրը նվիրված կլինի գործնական պարապմունքներին, այցելություններին Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, ինչպես նաեւ ակնաբուժության եւ նեոնատոլոգիայի ոլորտում առաջատար բուժհիմնարկներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. մայիսի 31-ը էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected]  հասցեին կամ գրանցվել օնլայն՝ հետեւելով հղմանը (https://www.eventbrite.co.uk/e/15th-international-conference-in-armenia-on-ophthalmology-and-neonatology-tickets-34355876351): Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է վերջինիս համառոտագիրն ուղարկել [email protected]  հասցեին մինչեւ ս.թ. հունիսի 15-ը: Հանձնաժողովը կընտրի համաժողովին ներկայացվող նյութերը: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ (հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի