• Latest news

Ինչո՞ւ չի կարելի մեքենա վարել առանց ամրագոտի կապելու. համակարգչային տոմոգրաֆիայի ցնցող լուսանկարներ

4 օգոստոսի, 2017  20:08

Ստորեւ ներկայացված համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարները ցույց են տալիս, թե վթարի հետեւանքով ինչ է տեղի ունեցել ամերիկացի 25-ամյա կնոջ գանգի հետ. նա անվտանգության ամրագոտին չէր կապել ու բառացիորեն դուրս է թռել մեքենայից։

Լուսանկարներում կարելի է տեսնել, որ կնոջ գանգի վրա բազմաթիվ կոտրվածքներ կան. վերին ու ստորին ծնոտը լրջորեն վնասված են, իսկ վերին ծնոտի մի մասը տեղաշարժվել է։ Կնոջ ձախ աչքը վիրաբույժները վիրահատության ժամանակ գտել են քթի խոռոչում։ Ուղեղը նույնպես լրջորեն վնասվել էր, եւ կնոջը փրկելու ու նրա գանգը վերականգնելու համար տարբեր մասնագիտացումներ ունեցող վիրաբույժների թիմը նրան մի քանի ժամ վիրահատել է։

Վիրաբույժներից մեկը հետո Figure 1 կայքում հրապարակել է համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարները, որոնք արվել են վթարից ու վիրահատությունից անմիջապես հետո։

«Հետազոտությունը հիվանդի մոտ բացահայտել է գանգուղեղային վնասվածք՝ ներգանգային արյունահեղությամբ, աչքի տրավմատիկ վնասվածք, որը պահանջում է էնուկլերացիա ու գանգի բազմակի կոտրվածքներ։ Հաջորդ լուսանկարն արդեն արվել է դեմքի վերականգնումից հետո։ Մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի շնորհիվ հիվանդը հիմա գտնվում է ամբուլատոր հսկողության ներքո եւ հաջողությամբ վերականգնվում է»,- գրել է բժիշկը։

Մյուս բժիշկները, նայելով լուսանկարներին, բազմաթիվ մեկնաբանություններ են գրել այն մասին, թե ինչ աներեւակայելի աշխատանք են արել վիրաբույժները։

Վիրահատությունից առաջ

Վիրահատությունից հետո

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ