• Latest news

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել են հիվանդի պոկված ձեռքը (ֆոտո)

17 օգոստոսի, 2017  20:48
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է պոկված վերջույթի վերապատվաստման բարդագույն վիրահատություն:

Հուլիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել 1975 թվականի ծնված Ա. Ա.-ն՝ աջ դաստակի ամբողջական հատմամբ (դաստակը մնացել էր պտտվող մեխանիզմի թիակների տակ): Մկաններին ամրանալու տեղից կտրվել էին բոլոր ջլերը, պոկվել էր դաստակի ճառագայթաձեւ հոդը եւ կտրվել էին բոլոր անոթներն ու նյարդերը, որոնք դաստակը սնուցում են:

Ընդունելու պահից հաշվարկը րոպեներով էր ընթանում, քանի որ հյուսվածքների վերականգնման հնարավորությունը, առավել եւս շոգ եղանակին, կտրուկ սահմանափակվում է:

Ինտենսիվ թերապիայի եւ վերականգնման բաժանմունքում հիվանդը ոչ երկար, սակայն շատ կարեւոր նախապատրաստական փուլից հետո անմիջապես վիրահատարան տեղափոխվեց: Միկրովիրաբույժների եւ օրթոպեդների երկու բրիգադներ՝ փորձառու անեստեզիոլոգների մասնակցությամբ, պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ կտրված վերջույթի վերապատվաստման բարդագույն վիրահատություն կատարեցին, որը տեւեց մոտ 5 ժամ: Բարդությունն այն էր, որ անդամահատման դեպքում հյուսվածքները վնասվածքի մեծ խորություն ունեն, սակայն անհրաժեշտ է վերականգնել առողջ հյուսվածքների մակարդակում:

Վիրահատության վերջում հաջողվեց կտրված դաստակում արյան շրջանառությունը լիովին վերականգնել: Հիվանդը տեղափոխվել է պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունք, եւ ներկայումս վերականգնման կուրս է անցնում:

«Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները շատ են կատարել պոկված վերջույթների փոխպատվաստման վիրահատություններ, սակայն դրանցից յուրաքանչյուրը իր տեսակով յուրահատուկ է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի