• Latest news

3 «օգտակար» մթերք, որոնք դիետոլոգները չեն ուտում

25 օգոստոսի, 2017  10:47

Որոշ մթերքներ միանգամայն առողջ եւ օգտակար են թվում, բայց իրականում դրանք կարող են այդպիսին չլինել: Ավելին, կան մթերքներ, որոնք, մեր կարծիքով, հարկավոր է ուտել նիհարելու համար, բայց իրականում դրանք կարող են նպաստել քաշ հավաքելուն կամ վնասել առողջությանը:

Սննդի հարցերով մասնագետ Կեյշա Լյուկը պատմել է մի քանի մթերքների մասին, որոնք այնքան էլ օգտակար չեն, որքան կարող են թվալ, եւ որոնք դիետոլոգները ոչ մի դեպքում չեն օգտագործի:

1. Ցանկացած «դիետիկ» մթերք

Ցանկացած «դիետիկ» մթերք առնվազն այնքան էլ օգտակար չէ առողջության համար, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ վնասակար: Այդ պատճառով մոռացեք ցածր կալորիականությամբ պաղպաղակի, «դիետիկ» կոլայի եւ անյուղ կաթնամթերքի մասին: Ճարպի եւ կալորիաների հետ միասին ցածր կալորիականությամբ մթերքներից նաեւ բազմաթիվ օգտակար նյութեր են հեռացվում, իսկ դիետիկ գազավորված ըմպելիքներում շաքարավազը փոխարինում են քիմիական նյութերով, որոնք չափազանց վտանգավոր են առողջության համար: «Դիետիկ» մթերքների փոխարեն մասնագետը խորհուրդ է տալիս վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ օգտակար բնական մթերքներ օգտագործել:

2. Պահածոյացված ձուկ

Ձուկը սպիտակուցների լավագույն աղբյուրներից է համարվում, այն շատ օգտակար մթերք է: Սակայն նույնը չի կարելի ասել պահածոյացված ձկան մասին, որում բազմաթիվ հավելումներ կան. աղ, ճարպեր, կոնսերվանտներ եւ այլ նյութեր: Այդ պատճառով նախընտրելի է թարմ ձուկը:

3. Մարգարին

Անցյալում մարգարինը կարագին առողջ այլընտրանք էր համարվում, բայց այսօր արդեն հայտնի է, որ այդպես չէ. մարգարինը հսկայական քանակությամբ տրանս-ճարպեր է պարունակում, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի