• Latest news

Ինչպե՞ս երեխային նախապատրաստել դպրոցին. 5 խորհուրդ հոգեբանից

24 օգոստոսի, 2017  17:40

Մինչեւ սեպտեմբերի 1-ն ընդամենը մեկ շաբաթ է մնացել, եւ բազմաթիվ ծնողներ արդեն մտածում են՝ ինչպե՞ս երեխային նախապատրաստել դպրոցին եւ ինչպե՞ս ուսումնական տարվա սկիզբն առավելագույնս հաճելի դարձնել, առանց ավելորդ սթրեսների: Հոգեբան Լիանա Խաչատրյանը մի քանի օգտակար խորհուրդ է տալիս:

Ամռան արդյունքները

Ամռանը երեխան շատ ազատ ժամանակ է ունենում, իսկ աշնան սկզբից պետք է նոր գրաֆիկի հարմարվի: Ամռան ազատությունից դպրոցական գրաֆիկին անցումը շատ բարդ է, եւ ծնողները, ըստ հոգեբանի, պետք է երեխային օգնեն առավելագույնս դյուրին կատարել այդ անցումը: Որպեսզի երեխան ավելի լավ հասկանա, որ ամառն ավարտվում է, եւ իր կյանքում նոր փուլ է սկսվում, կարելի է նստել ու նրա հետ քննարկել բոլոր հաճելի հիշողություններն ու տպավորությունները, որոնք կուտակվել են ամռան ընթացքում, եւ յուրովի ամփոփել արձակուրդների արդյունքները:

Գնումներ

Դպրոցական պարագաները կարելի է գնել երեխայի հետ միասին: Դա նրան կօգնի ավելի արագ գիտակցել, որ շուտով դպրոց է գնալու:

Խաղեր

Եթե երեխան առաջին դասարան պետք է հաճախի, կարելի է նրա հետ դպրոցին վերաբերող դերային խաղեր խաղալ: Դրանք օգնությամբ երեխան ավելի լավ կհասկանա, թե ինչ է կարգապահությունը, ով է ուսուցիչը եւ ինչ դեր է կատարում:

Ճնշում

Պետք չէ կարծել, որ երեխան կարող է արագորեն հարմարվել դպրոցական կյանքին: Առաջին ամսվա ընթացքում փորձեք այնպես անել, որպեսզի նրա կյանքում ամառային զբաղմունքների տարրեր մնան. նրան խաղալու ժամանակ տվեք, երեկոյան միասին զբոսանքի գնացեք, հանդիպեք ընկերների հետ: Պետք չէ ճնշել երեխային եւ ստիպել առաջին իսկ օրից միայն դասերով զբաղվել:

Դրական տրամադրվածություն

Հոգեբանի խոսքով՝ շատ կարեւոր է, որպեսզի հենց սկզբից տրամադրվածությունը դրական լինի: Փորձեք աջակցել երեխային, նրա մոտ դպրոցի եւ ուսման հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորել: Մի՛ նախատեք, երբ ինչ-որ բան նրա մոտ չի ստացվում: Երեխայի հետ քննարկեք հաջորդ ուսումնական տարվա ծրագրերը, որպեսզի նա դրանց ուղղությամբ կենտրոնանալու հնարավորություն ունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի