• Latest news

Ո՞ւմ են մոծակներն ավելի հաճախ խայթում

28 օգոստոսի, 2017  11:58

Ոմանց մոծակներն ավելի հաճախ են խայթում: Փորձենք հասկանալ, թե ովքեր են մոծակներին ավելի «գրավիչ» թվում:

Ածխաթթու գազ

Խոշոր եւ գիրուկ մարդկանց մոծակներն ավելի հաճախ են խայթում, քան նիհարներին, քանի որ նրանք ավելի շատ ածխաթթու գազ են արտաշնչում, ինչը գրավում է մոծակներին: Նույն պատճառով նրանք հաճախ խայթում են հղի կանանց, որոնք շնչառությունը փոքր-ինչ արագանում է:

Մարմնի ջերմաստիճան

Մարմնի բարձր ջերմաստիճանը նույնպես գրավում է մոծակներին, այդ պատճառով նրանք հաճախ են խայթում մարդկանց մարզումներից կամ ճաշից հետո:

Ֆիզիկական ակտիվություն

Ֆիզիկական ակտիվության ժամանակ մարդու օրգանիզմում ավելանում է կաթնաթթվի արտադրությունը, որը նույնպես գրավում է մոծակներին: Բացի այդ՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ մարդը սկսում է արագ շնչել ու ավելի շատ ածխաթթու գազ արտաշնչել, ինչը կրկնակի գրավիչ է այս միջատների համար:

Արյան խումբ

Համարվում է նաեւ, թե արյան առաջին խումբ ունեցող մարդկանց մոծակներն ավելի հաճախ են խայթում, քան բոլոր մյուսներին: Ավելի պակաս «գրավիչ» են երրորդ խումբ ունեցող մարդիկ, շատ ավելի քիչ են խայթվում նաեւ արյան երկրորդ խումբ ունեցողները:

Գարեջուր

Կարծիք կա, որ գարեջրի օգտագործումը նույնպես կարող է գրավել մոծակներին. մասնագետները պնդում են, որ դրա համար բավարար է ընդամենը մեի շիշ գարեջուրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի