• Latest news

Առողջ սնունդի 5 սկզբունք. փորձագետի խորհուրդներ

30 օգոստոսի, 2017  19:16

Բոլորի համար ընդհանուր սնվելու կանոններ չկան եւ չեն կարող լինել, քանի որ բոլոր մարդիկ տարբեր գեներ ունեն եւ էներգետիկ տարբեր պահանջմունքներ. գրասենյակային աշխատողը եւ ամբողջ օրը ֆիզիկական աշխատանք կատարող մարդը պարզապես չեն կարող միատեսակ սնվել, պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը:

Սակայն կան մի շարք սկզբունքներ, որոնց բոլորին խորհուրդ է տրվում հետեւել՝ անկախ վարած կենսակերպից:

  1. Առանց նախաճաշի տանից դուրս չգալ

Մարդկանցից շատերն այսօր չեն նախաճաշում՝ դա պատճառաբանելով ժամանակի պակասով: Սակայն նախաճաշը սնունդի ամենակարեւոր ընդունումն է, եւ այն ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել:

  1. Օրական 5 անգամ ուտել

Օրվա ընթացքում կատարյալ է 3 անգամ լիարժեք սնվելը եւ 2 անգամ՝ ձեռքի հետ:

  1. ՍՃԱ

Ցանկալի է, որ սննդակարգը կազմված լինի 50-60 տոկոս ածխաջրերից (ցանկալի է նախապատվություն տալ, այսպես կոչված, «դանդաղ» ածխաջրերին), իսկ մնացած մասը՝ ճարպերից եւ սպիտակուցներից:

  1. Քաղցրեղեն ուտել մինչեւ կեսօր

Խորհուրդ է տրվում քաղցրեղեն ուտել մինչեւ կեսօր, սա կօգնի ավելորդ քաշ չհավաքելուն: Քաղցրեղենի փոխարեն կարելի է ընտրել չրեր, որոնք ավելի շատ են օգտակար սնուցող նյութեր պարունակում, քան հրուշակագործական արտադրանքը եւ կոնֆետեղենը:

  1. Ընթրիքն անչափ կարեւոր է

Ինչպես նախաճաշը, ընթրիքը եւս խորհուրդ չի տրվում բաց թողնել, իհարկե՝ ընթրիքին չարժի նաեւ ինչ-որ «ծանր» եւ դժվարամարս բան ուտել:

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, ընթրիքի վերաբերյալ մեծ թվով առասպելներ կան, եւ դրանցից ոչ բոլորն ունեն թեկուզ որեւէ գիտական հիմնավորվածություն: Օրինակ՝ կարծիք կա, որ երեկոյան 18:00-ից հետո չի կարելի ուտել: Սակայն եթե մարդն աշխատանքից վերադառննում է 19:00-ին եւ քնում է ժամը 1-ին կամ 2-ին, նա ինչպես կարող է չընթրել, հարց հնչեցրեց մասնագետը: Նրա խոսքով՝ ընթրիքի ժամը պետք է կախված լինի մարդու կենսակերպից. եթե նա վաղ է քնում, ցանկալի է վաղ էլ ընթրել, որ օրգանիզմը հասցնի սնունդը մարսել մինչեւ քնելը, իսկ եթե մարդը ուշ է քնում, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե նա ուշ ընթրի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի