• Latest news

Երեխաներին ինչպե՞ս պաշտպանել ինֆեկցիաներից մանկապարտեզներում եւ դպրոցներում

2 սեպտեմբերի, 2017  23:35

Երեխաները մանկապարտեզներում եւ դպրոցներում բավականին հաճախ են վարակվում ինֆեկցիոն հիվանդություններով, որից հետո վարակում են նաեւ իրենց ծնողներին: Հազիվ առողջանալով՝ երեխաներն ուսումնական հաստատություններ են վերադառնում եւ կրկին հիվանդանում են:

Իսրայելցի բժիշկ Իդեն Գորենը ներկայացրել է, թե մանկապարտեզներում եւ դպրոցներում ինչպես է հնարավոր երեխաներին ինֆեկցիաներից պաշտպանել:

Մասնագետի խոսքով՝ մանկապարտեզներում մանկահասակ երեխաները տարեկան հիվանդանում են մոտ 10-12 անգամ, եւ սա նորմա է համարվում: Բարձր դասարաններում իմունիտետի զարգացմանը համապատասխան երեխաները սկսում են ավելի հազվադեպ հիվանդանալ՝ տարեկան մինչեւ 5-6 անգամ: Տարիքին զուգահեռ հիվանդացածության նվազմանը նպաստում է ոչ միայն իմունիտետի ամրապնդումը, այլ նաեւ այն, որ բարձրդասարանցիները  ավելի լավ են հասկանում հիգիենայի հարցերը՝ ձեռքերը հաճախակի են լվանում, քիչ են հպվում բերանին, քթին եւ աչքերին:

Մասնագետը նշում է, որ մանկապարտեզներում եւ դպրոցներում ինֆեկցիաների տարածումը կանխելու մի քանի միջոցներ կան: Առաջին՝ անհրաժեշտ է բոլոր երեխաներին սովորեցնել ձեռքերը հաճախ լվանալ, ավելի քիչ շփվել ընդհանուր օգտագործման մակերեւույթների հետ, ինչպես նաեւ չլվացված ձեռքերով չհպվել դեմքին, բերանին եւ աչքերին: Անհրաժեշտ է փռշտալ եւ հազալ թաշկինակի մեջ կամ ափի: Երեխաներին նաեւ պետք է սովորեցնել զգույշ լինել ընդհանուր օգտագործման վայրերում. հատկապես վտանգավոր են խմելու ջրի ծորակները, որոնց երեխաները հաճախ են շրթունքներով հպվում: Խնդիր են ներկայացնում բազմանգամյա օգտագործման ջրի շշերը, որոնցից հաճախ միանգամից մի քանի մարդ է խմում:

Երկրորդ՝ ինչպես նշել է մասնագետը, անհրաժեշտ է պահպանել այն բոլոր պատվաստումների նախատեսված ժամկետները, որոնց նկատմամբ երեխաները հակացուցումներ չունեն: Եվ վերջապես՝ հիվանդ երեխային անհրաժեշտ է տանը թողնել՝ չի կարելի նրան մանկապարտեզ կամ դպրոց ուղարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի