• Latest news

Ինչպե՞ս երեխայի մոտ քաղցրավենիքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք դաստիարակել. 6 խորհուրդ մասնագետից

16 սեպտեմբերի, 2017  22:43

Երեխայի մոտ քաղցրավենիքի նկատմամբ ճիշտ վերաբերմունքը պետք է դաստիարակել վաղ մանկությունից, պնդում է Մյունխենի համալսարանին կից մանկական հիվանդանոցի մանկական առողջության հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Բերտոլդ Կոլեցկոն։

Նա նշել է, որ շատ ծնողներ քաղցր մթերքների օգնությամբ փորձում են ազդել երեխայի վարքի վրա՝ պատժելով կամ խրախուսելով։ Նրանք չեն հասկանում, որ առաջին հերթին՝ շաքարը վնասակար է առողջության համար, իսկ երկրորդ հերթին՝ նրանք իրենց պահվածքով երեխայի մոտ անառողջ սննդային վարք են ձեւավորում։

Մասնագետը մի քանի խորհուրդ է տալիս, թե ինչպիսին պիտի լինի ընտանիքում քաղցրավենիքի նկատմամբ վերաբերմունքը։

  1. Ցանկացած քաղցրավենիք չպետք է գերազանցի երեխայի օրական կալորիաների 10 տոկոսը։ Երեխան 4-6 տարեկանում կարող է ուտել մեկ բաժին պաղպաղակ կամ 2 կեքս եւ ոչ ավելին։ Եթե երեխան ավելի շատ շաքար է օգտագործում, նրա մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, ինչպիսին ավելորդ քաշն է կամ ատամների փչանալը։
  2. Երեխային վաղ տարիքից պետք է սովորեցնել խմել ջուր, այլ ոչ թե հյութեր։ Շատ ծնողներ երեխաներին թույլ են տալիս անսահմանափակ քանակությամբ հյութեր խմել՝ չհասկանալով, որ դրանք շատ շաքար եւ քիմիական նյութեր են պարունակում։ Փորձագետի կարծիքով քաղցր հյութերը՝ կոլան կամ լիմոնադը, ավելի լավ է առհասարակ բացառել, իսկ բնական հյութերը բացել ջրով 2/3 հարաբերությամբ։
  3. Ուտելիքը չի կարելի օգտագործել երեխային խրախուսելու կամ պատժելու համար։ Փորձագետը նշում է, որ չի կարելի քաղցրավենիքին հավելյալ հուզական իմաստ հաղորդել, հակառակ դեպքում երեխայի մոտ անառողջ վերաբերմունք է ձեւավորվում դրանց նկատմամբ։
  4. Քաղցրավենիքը չպետք է տեսանելի վայրում լինի, հակառակ դեպքում երեխաները ձանձրույթից կսկսեն ուտել այն։ Ավելի լավ է՝ առհասարակ տանը քաղցրավենիքի պաշարներ չպահել, կարծում է փորձագետը։
  5. Երեխաներին պետք է բացատրել, որ շաքարը շատ վնասակար է ատամների համար։ Հենց քաղցրավենիքն է «մեղավոր», եթե երեխան ատամնաբույժի կարիք ունի։
  6. Բարեկամները երեխային պետք է օրինակ ծառայեն քաղցրավենիքի հանդեպ ճիշտ վերաբերմունք դրսեւորելով։ Եթե բարեկամներն իրենք ամբողջ օրը քաղցրավենիք ու հյութեր են օգտագործում, երեխան չի հասկանա, թե ինչու այդ դեպքում իրեն նույնը չի կարելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի