• Latest news

Ինչպե՞ս են դրսեւորվում վահանաձեւ գեղձի հիվանդությունները

16 սեպտեմբերի, 2017  16:59

Վահանաձեւ գեղձը, որը գտնվում է վզի հատվածում եւ ունի թիթեռի տեսք, օրգանիզմում խաղում է շատ կարեւոր դեր։ Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ առանց վահանաձեւ գեղձի արտադրած հորմոնների՝ սրտի եւ այլ օրգանների նորմալ գործունեությունն ուղղակի անհնարին է։

Էնդոկրինոլոգը նշել է, որ շատ հաճախ հենց վահանաձեւ գեղձի աշխատանքից է կախված մարդու ինքնազգացողությունը, ակտիվությունը եւ անգամ քաշը, նյութափոխանակությունը եւ  ներքին օրգանների առողջությունը։ Վահանաձեւ գեղձի աշխատանքի ցանկացած խախտում (օրինակ՝ դրա գերակտիվությունը, ոչ բավարար ակտիվությունը, աուտոիմունային հիվանդությունները) միանգամից ազդում են մարդու ինքնազգացողության  եւ առողջության վրա։

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները տարբեր մարդկանց մոտ դրսեւորվում են տարբեր կերպ, իսկ ոմանց մոտ կարող են երկար ժամանակ առհասարակ չդրսեւորվել։ Դրանից բացի՝ այդ օրգանի տարբեր հիվանդություններ կարող են ունենալ տարբեր ախտանիշներ։

Որոշ դեպքերում վահանաձեւ գեղձի աշխատանքի  հնարավոր խախտման մասին կարող են վկայել հետեւյալ ախտանիշները. ընդհանուր թուլություն, արագ հոգնելիություն, աշխատունակության նվազում, հիշողության վատթարացում, նյարդային համակարգի խնդիրներ, դյուրագրգռություն, բնավորության փոփոխություն, մազաթափություն, դրանց խամրածություն եւ դյուրաբեկություն, մաշկի, աղիների աշխատանքի խնդիրներ, մրսկանություն, առանց պատճառի  քաշի արագ ավելացում (որոշ դեպքերում՝ կորուստ)։

Իհարկե այս բոլոր ախտանիշները կարող են առաջանալ նաեւ այլ հիվանդություններից, ուստի եթե Դուք հայտնաբերել եք դրանք Ձեզ մոտ, ցանկալի է դիմել բժշկի՝ դրանց իրական պատճառը պարզելու համար։ Եթե խնդիրը վահանաձեւ գեղձի մեջ է, պետք էպարզել հստակ ախտորոշումը եւ սկսել բուժումը։

Միջին տարիքի մարդկանց, ովքեր երբեք չեն  ստուգել վահանաձեւ գեղձը, Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս անպայման անել դա, անգամ եթե ոչ մի անհանգստացնող ախտանիշ չկա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի