• Latest news

Ի՞նչ ջուր պետք է խմեն երեխաները

18 սեպտեմբերի, 2017  15:37

Այսօր համացանցում կարելի է գտնել տարատեսակ խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է սնվեն եւ ինչպիսի ջուր խմեն երեխաները։ Սննդաբան Դավիթ Պիպոյանը  խորհուրդ չի տալիս հետեւել այդ բոլոր խորհուրդներին եւ երեխաներին խնամել խիստ գրքային կանոններով։  Նրա խոսքով՝ շատ դեպքերում երեխաներին անհրաժեշտ չէ տալ «հատուկ» ջուր, սակայն քանի որ երեխաների իմունիտետը դեռ թույլ է եւ չի կարող արդյունավետ պայքարել ինֆեկցիաների դեմ, հարկավոր է եռացրած կամ շշալցված ջուր տալ նրանց։  Որոշ ծնողներ վախենում են երեխաներին շշալցված ջուր տալ, քանի որ լսել են՝ այն  հակաբիոտիկներ է պարունակում։  Ե՛վ երեխաների, եւ՛ մեծահասակների համար հակաբիոտիկների ոչ արդարացված ընդունումն իսկապես վտանգավոր է։

Սակայն Դավիթ Պիպոյանը կասկածում է, որ շշալցված ջրի մեջ կարող են հակաբիոտիկներ լինել։  Մասնագետը բացատրեց, ջուրը հեշտությամբ կարելի է վարակազերծել եռացման կամ ֆիլտրացիայի ճանապարհով, այնպես որ արտադրողի համար իմաստ չունի հակաբիոտիկներ ավելացնել։

Նշենք, որ մանկաբույժները խորհուրդ չեն տալիս նորածիններին մինչեւ 4-6 ամսականը կաթից բացի այլ կերակուր տալ, քանի որ այն իր մեջ պարունակում է երեխայի համար  անհրաժեշտ բոլոր տարրերը եւ կարող է կյանքի առաջին շաբաթների ընթացքում ճիշտ մակարդակում պահել ջրի բալանսը։ 4 ամսականից հետո երեխային կարելի է տալ ջուր ( ամեն ինչ կախված  է եղանակային պայմաններից եւ հենց երեխայից) եւ մանկական կեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի