• Latest news

Էլեկտրոնային հարթակը կանադացիներին օգնում է բուժվել Հայաստանում

2 հոկտեմբերի, 2017  11:56

Էլեկտրոնային հարթակն օգնում է կանադացիներին մատչելի բուժում ստանալ Հայաստանում։  

Ծրագիրը ներկայացվել է Երեւանում DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Կանադայի տաղավարում։

Որակի հարցում չունենալով որեւէ դժգոհություն՝ Հայաստանում նույն բուժումը կարելի է ստանալ քառակի էժան, քան Կանադայում։ Ճիշտ է, մեկ թերություն կա. կանադական ապահովագրությունը կարող է այն չփակել։ «Բայց մեզ դիմողների մեծ մասը չունի ապահովագրություն կամ էլ նրանց ապահովագրությունը մասամբ փակում է նաեւ արտասահմանյան բուժումը»,- պարզաբանել է GetTreated-ի հիմնադիր ու տնօրեն Րաֆֆի Էլիոթը։

Առցանց բժշկության գործող հարթակները հիմնականում սահմանափակվում են հիվանդի ու բժշկի միջեւ կապով (նախնական խորհրդատվության տրամադրում,  բժշկական փաստաթղթերի ուղարկում, ընդունելության կամ վիրահատության համար գրանցում)

«Իսկ մեզ մոտ կարելի է կարդալ հաճախորդների արձագանքները, պատվիրել ավիատոմսեր ու հյուրանոց։ Անհրաժեշտության դեպքում ապահովում ենք նաեւ տեղափոխությունն օդանավակայանից ու թարգմանիչ տրամադրում»,- նկատեց Րաֆֆին։

Առցանց ծառայության օգտատերերի մոտ կեսը Կանադայից է, ծնունդով այնտեղից է նաեւ Րաֆֆին։ Առայժմ կայքի միջոցով կարելի է պատվիրել ակնաբուժության, ատամնաբուժության ու պլաստիկ վիրաբուժության ծառայություններ։

Օտարերկրացի հիվանդների բուժման հարցում կայքը կօգնի նաեւ այլ երկրների։ «Օրինակ՝ Ավստրալիայից հիվանդների համար ծախսատար է Հայաստան ժամանելը, բայց նրանց համար կարող են մատչելի տարբերակներ գտնվել, օրինակ, Թաիլանդում։ Կամ էլ այդ նույն կանադացիների համար՝ Մեքսիկայում»,- հավելեց Էլիոթը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի