• Latest news

Փորձագետները խորհուրդ են տալիս տրանսպորտում տարեցներին տեղ չզիջել

20 հոկտեմբերի, 2017  15:49

Մարդկանց մեծ մասը վստահ է, որ տրանսպորտում տարեցներին տեղը զիջելը լավ է եւ ճիշտ: Սակայն, ինչպես պնդում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մյուիր Գրեյը, լավ վարքի կանոններին հետեւելով՝ մենք իրականում արագացնում ենք տարեց օրգանիզմի մաշվելու գործընթացը:

Պրոֆեսորի խոսքով՝ տարեց մարդիկ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ կանգնեն եւ քայլեն: Իսկ ահա հանգստանալը եւ մշտական նստակյացությամբ սեփական կյանքը թեթեւացնելը տարեցների համար չափազանց վտանգավոր է:

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս շարժասանդուղքի կամ վերելակի փոխարեն աստիճաններից օգտվել: Ավելին՝ երիտասարդ ազգականները հաճախ ջանում են մեծահասակների կյանքը թեթեւացնել՝ նրանց նստեցնելով բազմոցին: Մինչդեռ ապացուցված է, որ ֆիզիկական ակտիվությունը լիովին ետ է շրջում ծերանալու հետ կապված դեգեներատիվ պրոցեսները, ուստի չափազանց վտանգավոր է ամբողջ օրը բազմոցին նստած մնալը՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց տարիքում:

Հարվարդի համալսարանի աշխատակիցները վերջերս պարզել են, որ կյանքի նպատակ ունեցող տարեցներն ավելի արագ են քայլում, դրանից բացի՝ նրանց բազկի ուժն ավելի մեծ է: Քայլի արագությունը եւ բազկի ուժը սերտորեն կապված են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության (օրինակ՝ դեմենցիա, սրտի հիվանդություններ) եւ կյանքի տեւողության հետ: Հետազոտությանը 5947 տարեց մարդ է մասնակցել: Կամավորները պատասխանել են կյանքի նպատակին առնչվող հարցերի: Այնուհետեւ մասնակիցներին 2 խմբի են բաժանել եւ նրանց հետեւել են 4 տարի: Մասնակիցները լրացրել են հոգեբանականական հարցաշարեր: Գիտնականները գնահատել են նրանց քայլելու արագությունն ու բազկի ուժը:

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը, որը հետազոտության սկզբում բազկի բավարար ուժ է ունեցել, վերջում թուլացել է: Արագ քայլող 50 տոկոսից մի փոքր պակաս մասնակիցները սկսել են ավելի դանդաղ քայլել: Նպատակաուղղվածության բարձր մակարդակով մարդկանց քայլելու արագությունն ու բազկի ուժը ժամանակի ընթացքում ավելի քիչ են նվազել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի