• Latest news

592 գ քաշով ծնված աղջիկը 10 ամիս հիվանդանոցում մնալուց հետո ընտանիք է վերադարձել (ֆոտո)

27 հոկտեմբերի, 2017  15:18

Փոքրիկ Միլան, որը ծնվել է 592 գրամ քաշով, հակառակ բոլոր կանխատեսումներին՝ ողջ է մնացել ու Monash Children’s Hospital հիվանդանոցում 10 ամիս անցկացնելուց հետո վերամիավորվել իր ընտանիքի ու երկվորյակ եղբոր հետ։

Նոլան՝ երկվորյակների մայրը, վաղաժամ էր ծննդաբերել՝ հղիության 29-րդ շաբաթում։ Աղջիկը ծնվել էր 529 գրամ քաշով։ Մինչդեռ նրա երկվորյակ եղբայրը՝ Կայը, 1․5 կգ էր կշռում։ Նրան շուտով ուղարկել էին տուն՝ ծնողների հետ միասին, իսկ աղջկան թողել էին հիվանդանոցում՝ նորածինների համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

10 ամիս շարունակ Միլան տարբեր խնդիրներ է ունեցել՝ ինֆեկցիաներից սկսած մինչեւ թոքերի խնդիրներ։ Բժիշկները նրա ծնողներին նախազգուշացրել էին, որ հրաշք ակնկալել չարժե. աղջկա ողջ մնալու հավանականությունը չափազանց ցածր էր։

«Նա շարունակում էր մեզ հիշեցնել, թե ինչ ուժեղ է ինքն, ու որքան մեծ է նրա ապրելու ցանկությունը»,- պատմել է աղջկա մայրը։

Հիմա Միլան ավելի քան 6 կգ է կշռում, ու 2 շաբաթ հետո նրան վերջապես դուրս կգրեն հիվանդանոցից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի