• Latest news

3 պատճառ տնային պայմաններում ձմռան համար պահածոներ չպատրաստելու համար

28 հոկտեմբերի, 2017  20:50

Տարիներ առաջ, երբ ձմռանը բանջարեղեն ու այլ մթերքներ գտնելը շատ դժվար էր, գրեթե բոլորն էին տան պայմաններում ձմռան համար մթերքներ պահածոյացնում։ Բայց այդ ժամանակներն արդեն անցել են, ու ինչպես վստահեցնում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, դրա անհրաժեշտությունն այլևս չկա։ Մասնագետը պատմել է տնական պահածոներից հրաժարվելու մի քանի պատճառների մասին ։

Անվտանգություն

Տնական պահածոները կարող են դառնալ բոտուլիզմի աղբյուր՝ մահացու վտանգավոր ինֆեկցիոն թունավոր հիվանդություն։

Այդ հիվանդության հարուցիչը Clostridium botullini-ն է , որը հողից կարող է հայտնվել սննդամթերքի՝ հիմնականում բանջարեղենի ու սնկերի մեջ։ Քիչ քանակությամբ թթվածնի միջավայրում՝ օրինակ պահածոների մեջ, այն սկսում է արտադրել թույներ, որոնք հայտնվելով օրգանիզմի մեջ, ախտահարում են նյարդային համակարգի տարբեր մասերը։ Բուժման բացակայության դեպքում հիվանդի մոտ զարգանում է շնչառական համակարգի կաթված, որը հանգեցնում է մահվան։

Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ շատերը շարունակում են պատրաստել ու ուտել տնական պահածոներ՝ համոզված լինելով, որ բոտուլիզմով կարող են վարակվել ուրիշները, իսկ իրենք՝ երբեք։ Իրականում, այդ պահածոները նույնատեսակ վտանգավոր են բոլորի համար, այնպես որ հանուն սեփական անվտանգության ավելի լավ է խուսափել դրանցից։

Նշենք, որ 2016-ին Հայաստանում գրանցվել էր բոտուլիզմի 6 դեպք ՝ 15 տուժածներով ու երկու մահերով։ 2017-ի մասին տվյալներ դեռ չկան։

Առողջ այլընտրանքներ

Տնական պահածոներն այնքան օգտակար չեն, որքան ընդունված է համարել։ Այո, դրանցում կա բանջարեղեն, բայց ջերմային մշակումից հետո դրանց մեջ քիչ վիտամիններ ու հանքանյութեր են պահպանվում, բացի դրանից, դրանց մեջ շատ աղ ու շաքար կա, ինչը չեզոքացնում է ցանկացած օգուտ, որը կարող էր պահպանվել։

Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ այսօր կան պահածոների շատ ավելի առողջարար ու անվտանգ այլընտրանքներ՝ չորացնելն ու սառեցնելը։ Շատ բանջարեղեններ, օրինակ սմբուկը կամ լոլիկը, պարզապես կարելի է չորացնել, իսկ ձմռանը դրանցից տարբեր կերակրատեսակներ պատրաստել։ Բանջարեղենի ու նույնիսկ մրգերի մեծ մասը կարելի է սառեցնել՝ դրանք այդպես կպահպանեն իրենց օգտակար հատկանիշները , մանավանդ եթե ենթարկվեն արագ, այսպես կոչված «շոկային» սառեցման։

Ժամանակի խնայողություն

Դիետոլոգի խոսքով՝ շատ կանայք շարունակում են համարել, որ ձմռան համար պահածոներ պատրաստելը ընտանիքի հանդեպ իրենց սիրո դրսեւորումն է։ Բայց եթե դրանից հրաժարվեն, կարող են բավականին շատ ժամանակ խնայել, որը կարելի է օգտագործել մտերիմների հանդեպ իրենց սիրո ավելի ադեկվատ ու անվտանգ դրսեւորման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի