• Latest news

Կարո՞ղ է արդյոք կանաչ սուրճն օգնել նիհարելուն

28 հոկտեմբերի, 2017  15:18

Չնայած կանաչ սուրճի հրաշագործ հատկությունների մասին առասպելը վաղուց է պսակազերծվել, շատերն են շարունակում հավատալ, որ դրա օգնությամբ հնարավոր է նիհարել ու պատրաստակամությամբ դրա դիմաց վճարում են անհիմն մեծ գումարներ։ Դիետելոգ Վարդանուշ Պետրոսյանը վստահեցնում է, որ իրականում ո՛չ կանաչ սուրճը, ո՛չ որեւ է բույսի սերմերը, ո՛չ բիոհավելումները չեն կարող օգնել նիհարելուն։

«Մարդիկ պարզապես ուզում են հավատալ, որ կա ինչ-որ հրաշագործ բան, որը խմելով կամ ուտելով՝ կարելի է հեշտությամբ նիհարել՝ սեփական կյանքում ոչինչ չփոխելով։ Ավաղ, նման ըմպելիքներ ու մթերքներ գոյություն չունեն»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքով, կանաչ սուրճի նման ըմպելիքները, նաեւ  որոշ բիոհավելումներ կարող են նիհարելու պատրանք ստեղծել՝ ընդամենն իրենց միզամուղ հատկության շնորհիվ․ դրանք օրգանիզմից հանում են հեղուկը, ու մարդուն թվում է, թե ինքը նիհարել է։ Իրականում ճարպային հյուսվածքները նրա օրգանիզմից ոչ մի տեղ չեն գնում, ու երբ նա ջուր խմի, նրա քաշը նորից կվերականգնվի, չէ՞ որ նրա օրգանիզմում հեղուկի քանակը կվերականգնվի։

Որոշ բիոհավելումներ նիհարելու պատրանք են ստեղծում առողջության համար ավելի վտանգավոր միջոցներով․ դրանցում, առանց բաղադրության մեջ նշելու, ավելացնում են նյութեր, որոնք ճնշում են ախորժակը, դրանք կան նաեւ ճարպակալման դեմ դեղորայքի մեջ։ Մարդը կարծում է, թե ընդամենը բիոհավելում է օգտագործում, սակայն իրականում նա խմում է ուժեղ դեղամիջոցներ, որոնք ճնշում են նրա ախորժակը ու կարող են շատ վտանգավոր կողմնակի էֆեկտներ ունենալ։ Որոշ երկրներում նույնիսկ դեղամիջոցների մեջ է այդ նյութերի գործածումն արգելված, իսկ այլ երկրներում այդ նյութերը պարունակող ճարպակալման դեմ դեղամիջոցները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակումով ու նրա վերահսկողության տակ, քանի որ այդ դեղամիջոցները կարող են բացասաբար ազդել սրտանոթային համակարգի ու ընդհանուր առողջության վրա։

Նիհարելու համար տարատեսակ բիոհավելումներից դիետոլոգը խորհուրդ է տալիս հնարավորինս հեռու մնալ, քանի որ դրանք չեն ստուգվում նույն խստությամբ, ինչ դեղամիջոցները ու լիցենզավորում չեն անցնում, այնպես որ անհայտ է, թե ինչ են պարունակում ու որքանով կարող են վտանգավոր լինել ։

Մասնագետը հիշեցրեց, որ կա նիհարելու միայն մեկ ադեկվատ միջոց՝ պետք է ավելի քիչ կալորիա ընդունել, քան ծախսում ենք օրվա ընթացքում՝ նախապատվությունը տալով բնական, առողջ սննդամթերքին, նաեւ  բարձրացնելով ֆիզիկական ակտվության մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի