• Latest news

Արդյո՞ք անհրաժեշտ է ագրեսիվ թերապիա կրծքագեղձի ցանկացած քաղցկեղի ժամանակ

28 հոկտեմբերի, 2017  16:48

Պետք է արդյո՞ք հանուն ապահովության ագրեսիվ թերապիա գործածել կրծքագեղձի քաղցկեղի ցանկացած տարատեսակի ժամանակ։ Այս հարցին պատասխանել է Քլիվլենդի կլինիկայի վիրաբուժական օնկոլոգիայի բաժնի ղեկավար Սթեֆեն Գրոբմերը։

Նրա խոսքով, այսօր կան կրծքագեղձի քաղցկեղի բուժման բազմաթիվ միջոցներ, բայց դա չի նշանակում, որ քաղցկեղ ունեցող ցանկացած հիվանդին այդ բոլոր միջոցները պետք են։

Ուսումնասիրելով բազմաթիվ հիվանդների պատմություններն ու բուժման արդյունքները՝ բժիշկները գտել են միջոց՝ յուրաքանչյուր կնոջ բուժումն անհատականացնելու ու յուրաքանչյուր առանձին դեպքում այնպիսի բուժում ընտրելու համար, որը նվազագույն միջամտություններով ու նվազագույն կողմնակի էֆեկտներով կարող է ապահովել լավագույն արդյունքը։

Եվ այսպես, հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ն անց որոշ հիվանդների, որոնց մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի սկզբնական փուլ, բավական է վիրահատական բուժումը, քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի անհրաժեշտություն չկա։ Ավելին, ճառագայթային թերապիան, ըստ հետազոտությունների, ամենեւին էլ չի լավացնում 65-ան անց հիվանդների ապրելիության ցուցանիշները։

Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, ապա այն, մասնագետի խոսքով, կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների դեպքում այլեւս չեն էլ նշանակում։

«Մենք օգտագործում ենք մոլեկուլային թեստեր, որպեսզի հասկանանք, թե որ հիվանդին է պետք քիմիաթերապիա, իսկ որին՝ ոչ»,- նշել է մասնագետը։ «Ինչ վերաբերում է այն հիվանդներին, որոնց ցուցված է ճառագայթային թերապիան, մենք կարող ենք նվազեցնել ռիսկերը, օգտագործելով ճառագայթման միայն մեկ չափաբաժին վիրահատության ժամանակ։ Դա կնվազեցնի քաղցկեղի վերսկսման հավանականությունը՝ միաժամանակ չունենալով որեւ է կողմնակի էֆեկտներ»։ .

Ստեֆան Գրոբմերի խոսքով՝ ժամանակակից բժիշկներն ունեն բազմաթիվ տեղեկություններ քաղցկեղի մոլեկուլային տեսակների մասին, ինչի շնոհիվ նրանք կարող են յուրաքանչյուր հիվանդի համար անհատական բուժում ընտրել։

«Պետք է հասկանալ, որ ագրեսիվ բուժումը ոչ միշտ է դրական արդյունք տալիս»,- նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի