• Latest news

Ինչպե՞ս չգիրանալ աշնանը

30 հոկտեմբերի, 2017  20:48

Տարածված կարծիք կա, որ աշնանը կամ ձմռանը մարդիկ արագ են գիրանում, քան ամռանն ու գարնանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիետոլոգ Հասմիկ Աբովյանը կարծիք է հայտնել, որ ցրտերի հետ օրգանզիմն, իրոք, ավելի շատ էներգիա է պահանջում, եւ եթե մարդը շատ է ուտում, սկսում է գիրանալ։

Բանն  այն է, որ ամռանը նյութափոխանակությունը դանդաղում է, քանի որ շոգին օրգանիզմն իրեն տաքացնելու անհրաժեշտություն չունի։ Երբ ցրտում է, օրգանիզմը ստիպված է լինում ավելի շատ էներգիա ծախսել իրեն տաքացնելու համար, հետեւաբար, այն սկսում է շատ ուտելիք պահանջել։

Դիետոլոգի խոսքով՝ որոշ մարդիկ աշնանը սկսում են շատ ուտել, քան սովորաբար՝ կարծելով, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե նրանք ձմռանը գիրանան․ միեւնույնն է, հաստ հագուստի տակից ոչինչ չի երեւում։ Բայց պետք չէ մոռանալ, որ գարնանը աշնանն ու ձմռանը հավաքած կիլոգրամներից ազատվելը շատ ավելի դժվար է։

Իսկ ի՞նչ անել ձմռանը չգիրանալու համար

  • Մասնագետի խոսքով՝ առողջ սննդակարգի սկզբունքներն արդիական են ցանկացած ժամանակ, եւ աշունը բացառություն չէ։ Որքան շատ սննդակարգում բնական սնունդ լինի եւ քիչ կոնսերվանտներ ու վերամաշակված մթերք, այնքան լավ։
  • Փորձեք սննդակարգում ներառել հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն։ Որքան շատ գունավոր բանջարեղեն լինի ձեր ամենօրյա սննդակարգում, այնքան լավ ձեր առողջության եւ կազմվածքի համար։
  • Ցանկալի է, որ աշնանը սնունդն ավելի բազմազան լինի․ անընդհատ նույն բանը մի՛ կերեք։
  • Մի՛ մոռացեք սպիտակուցների կարեւորության մասին․ լիարժեք սննդակարգում անպայման պետք է լինի միս, ձուկ, հնդուհավ։ Դրանք անհրաժեշտ են ոչ միայն կազմվածքի, այլ նաեւ լավ տրամադրության համար։ Այդ մթերքներում առկա տրիպտոֆանն օգնում է կանխել դեպրեսիվ տրամադրությունը։
  • Եվ վերջապես, մի՛ մոռացեք ֆիզիկական վարժությունների մասին։ Աշնանը սպորտով զբաղվելն ավելի հաճելի է քան ամռան տապին, օգտվեք դրանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի